Լրահոս

՛՛20 տարի է Մանվել Գրիգորյանին բարև չեմ տվել. ՈՒ՞մ պատասխան տամ, ինչի՞ համար, որ կանգնած եմ իմ տեղու՞մ՛՛

 

f111f48fb64dda2a7

replik.am-ը գրում է. ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը շատ կոպիտ է արձագանքել Արցախի հերոս հրամանատար Վահան Բադասյանի հայտարարության վերաբերյալ, որ գեներալ Մանվելը թալանով է զբաղված եղել, հերոս չէ, զենքը ձեռքին չի կռվել եւ այլն:

Ահա թե ինչ ասաց այդ առթիվ Վահան Բադասյանը. ՛՛Մանվել Գրիգորյանի հետ ոչ մի անձնական խնդիր չունեմ, քանի որ ես քսան տարի է չեմ հանդիպել նրան: Ինձ միայն հետաքրքում է պետության ու ազգային շահը, որևէ անձնական խնդիր չկա: Ես արդեն 20 տարի բարև տված էլ չկամ: Ինձ միայն հետաքրքրում է պետական շահը: Դրա ապացույցն այն է, որ ես ու իմ տղաները գտնվում ենք առաջին գծում: Ինչի՞ կամ ու՞մ պետք է պատասխան տամ, պատասխան տամ, որ ես կանգնած ե՞մ իմ տեղում: Իսկ եթե իրենք գտնում են, որ պետք է ես պատասխան տամ, կամ էլ դատի տան, ապա շատ բան կպարզվի: Կպարզվի նաև այն, որ նույն հանրապետականները՝ հակապետական որոշումներ են ընդունում ԱԺ –ում: Իմ հայտարություններն ամբողջ պատասխանատվությամբ են արված և ինչ ուզում են թող անեն, դա իրենց գործն է: Այս թեմային ես էլ չեմ ուզում անդրադառնալ՛՛:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...