good-banner
LifeStyle Ամանորյա ուտեստներ Խոհանոց

​Ամանորյա բաղադրատոմս. Ապուխտով ու պանրով լցոնած հավ

 

21545_medium

Բաղադրությունը. Միջին չափսի մեկ հավ 100 գ ապուխտ (վետչինա) 100 գ պանիր 2 ձու 3-4 ճ.գդալ թթվասեր կամ սերուցք 4 կտոր սպիտակ հաց 1 բուլղարական տաքդեղ 1 ցողուն մաղադանոս կես բաժակ կաթ մայոնեզ աղ ու պղպեղ:

Պատրաստման եղանակը.

Հավը լվանալ ու մաշկն առանձնացնել` առանց վնասելու, թողնելով թևիկներն ամբողջությամբ ու ոտքերի ծայրերը: Միսն առանձնացնել ոսկրերից ու աղալ, ապա հացը թրջել կաթով, ապուխտը կտրատել բարակ ձողիկանման շերտերով, իսկ տաքդեղը՝ խորանարդներով: Պանիրը քերել խոշորանցք քերիչով, կանաչին մանրացնել: Այա ամենը խառնել հավի մսի ու կաթի մեջ թաթախած սպիտակ հացի հետ, ավելացնել կոտրած ձուն, սերուցքը, աղ ու պղպեղով համեմել: Թռչնի մաշկը պետք է առանձին աղ ու պղպեղով համեմել, ապա ստացված խճողակով լցոնել ու ատամի փայտիկներով ամրացնել: Լցոնած հավը մայոնեզապատել ու թեթևակի աղով համեմել, ոտիկներն ու թևիկները կապել, որ եփի ընթացքում չտարածվեն, ապա ձեթապատել տապակն ու եփել 160–180 ՛С փռում մեկուկես ժամ՝ պարբերաբար վրան ցողելով իր իսկ հյութը: Կարմիր կեղև ստանալու համար պետք է վերջում` եփի ավարտից 5-10 րոպե առաջ, փռում ավելացնել ջերմությունը: Կարելի է մատուցել թե՛ տաք և թե՛ սառը վիճակում: Բարի ախորժակ

Աղբյուրը ` ankakh.com

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

newhing

newhing