LifeStyle Հայտնիներ

Ֆրանսուա Օլանդը Մոնիկա Բելուչիին Պատվո լեգեոնի շքանշանով է պարգևատրել. Լուսանկարներ

 

33083_medium

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտնի իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչիին Պատվո լեգեոնի շքանշանով է պարգևատրել: Այդ մասին Բելուչին հայտնել է ինստագրամի իր էջում` պարգևատրման արարողությունից լուսանկար և տեսանյութ հրապարակելով: Գրում է Russian.rt.com-ը: «Նախորդ գիշերվա մասին: Շնորհակալություն Ֆրանսիային և նախագահ Ֆրանսուա Օլանդին ինձ Պատվո լեգեոնի շքանշանի արժանացնելու համար»: Դերասանուհին նաև հավելել է, որ մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Փարիզի Ելիսեյան պալատում: Հիշեցնենք, որ շքանշանով պարգևատրվում են Ֆրանսիայի համար տարբեր ոլորտներում մեծ ավանդ ունեցող անձինք։

34434_medium

34432_medium

Աղբյուրը ` ankakh.com


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

newhing

newhing