Լրահոս

​Եվրատեսիլյան սկանդալ. Ռուսաստանի ժյուրին նկարահանել է Հայաստանի և Նիդեռլանդների օգտին քվեարկելու ընթացքը

 

Yelaket.am-ը գրում է .

Եվրատեսիլ 2016 երգի մրցույթի առաջին կիսաեզրափակչի նախօրեին սկանդալ է հասունանում: Ռուսաստանի ժյուրիի անդամներից Անաստասիա Ստոցկայան տեսանկարահանել է ժյուրիի քվեարկության ընթացքը: Տեսանյութում երևում է, որ հնչում են առաջին կիսաեզրափակչի երկրներից Հայաստանի ու Նիդեռլանդների երգերը: Ըստ այդմ Ժյուրիի անդամները թերթիկում Նիդերլանդների օգտին կողմ են քվեարկել, Մոլդովայի ու Հունգարիայի՝ դեմ: Երևում է նաև, թե ինչպես է Իվետա Մուկուչյանի ելույթի ժամանակ Ստոցկայան հիացած ելույթով՝ ասում. «Իմ ամուսինը հայ է, ես նրանց կողմից եմ»: Տեսանյութն արագ տարածվեց համացանցում՝ առաջացնելով եվրոպացիների զայրույթը: Նրանք հարցնում են, թե արդյո՞ք ժյուրիի անդամներն իրավունք ունեին նկարահանել քվեարկության ընթացքը և թե կարելի՞ է արդյոք քվեարկել նման պայմաններում, երբ անդամներից մեկն, օրինակ, պարում է:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...