LifeStyle Առողջություն

​Աշխարհի թիվ մեկ մթերքն՝ ընդդեմ սրտի կաթվածի և ինսուլտի

 

34259_large

Եթե փնտրում եք աշխարհի ամենաօգտակար սննդամթերքը, ապա այս տեղեկությունը ձեզ հաստատ կհետաքրքրի: Խորհուրդ ենք տալիս արմավ (խուրմա) ուտել: Դրա օգտակար հատկություններով հնարավոր է բուժել բազմաթիվ հիվանդություններ, այդ թվում՝ կաթվածները, խոլեստերինը, գերճնշումը և այլն: Մեծ քանակությամբ սնուցիչների շնորհիվ արմավը մի ակնթարթում բարելավում է օրգանիզմի նյութափոխանակությունը: Ահա մի քանի փաստ, թե ինչու սննդակարգում պետք է պարտադիր արմավ ներառել ու ինչու է այն այդքան օգտակար:
Արմավի առողջարար ազդեցությունները
1.Արմավը հարուստ է երկաթով
Արմավը մեծ քանակությամբ երկաթ է պարունակում, ինչը օգտակար է հատկապես սակավարյունությամբ (անեմիա) տառապողների, ինչպես նաև հղի կանանց ու երեխաների համար: Օրական բավական է ուտել 100 գրամ արմավ և օրգանիզմը 1,9 մգ. երկաթով կհարստանա: Դա կազմում է օրգանիզմի համար անհրաժեշտ երկաթի օրական չափաբաժնի 11%-ը: Բացի այս, արմավը բարենպաստ ազդեցություն է ունենում արյան կարմիր գնդիկների վրա՝ խթանելով թթվածնի հոսքը արյան միջով:
2.Կանխում է փորլուծությունը
Արմավը մեծ քանակությամբ կալիում է պարունակում: Կալիումը կարևոր հանքային նյութ է, որը կանխում է փորլուծությունը՝ մաքրելով ստամոքսն ու որովայնը և բարենպաստ պայմաններ է ստեղծում ավելի օգտակար մանրէների համար:
3.Փորկապություն
Արմավի շնորհիվ կարելի է հանգստացնել թե՛ փորլուծությունը, թե՛ փորկապությունը: Այդ է պատճառը, որ այն գիշերը թողնում են ջրի մեջ, իսկ առավոտյան խմում՝ մարսողությունը լավացնելու համար:
4.Վերահսկում է մարմնի քաշը
Եթե ցանկանում եք կանխել ճարպակալումը, դատարկ ստամքոսին արմավ կերեք: Արմավը կվերահսկի ձեր քաշը, քանի որ դրա մեջ խոլեստերին չկա: Սակայն պետք է հիշել, որ արմավը հարուստ է շաքարով, հետևաբար, զգույշ եղեք օգտագործելիս:
5.Կարգավորում է
խոլեստերինը Անառողջ խոլեստերինը կարգավորելու հարցում ևս օգնության դիմեք արմավին, քանի որ այն մաքրում է արյան անոթները և կանխում արյան մակարդուկների առաջացումը:
6.Ամրացնում է սիրտը
Գիշերը թրջեք արմավը: Առավոտյան նախ քամեք, հետո հանեք սերմերը: Կարող եք կամ ուտել կամ բլենդերով հարել սերմերը:
7.Կարգավորում է արյան ճնշումը
Արյան բարձր ճնշում ունեցող մարդիկ պետք է շատ արմավ ուտեն, քանի որ այն հարուստ է կալիումով և չունի նատրիում: Մասնավորապես՝ 5-6 հատ արմավը պարունակում է մոտ 80 մգ. մագնեզիում՝ հանքային նյութ, որը տարածվում է արյան անոթներով ու բարելավում արյան հոսքը: 370 գրամ մագնեզիումը նվազեցնում է արյան ճնշումը:
8.Կանխում է կաթվածը
Ինչպես արդեն նշեցինք, արմավը մեծ քանակությամբ կալիում է պարունակում, որը կարգավորում է նյարդային համակարգը և կանխում կաթվածները: Հետևաբար, եթե օրական 400 մգ. արմավ ուտեք, անհանգստանալու կարիք չեք ունենա:

Աղբյուրը ` hayacq.com

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

newhing

newhing