Հետաքրքիր

1-ից 3 տարեկան երեխայի հոգեբանությունը

 

 

 

e

Վաղ մանկությունը ընդգրկում է 1-ից մինչև 3 տարեկանը,որն աչքի է ընկնում զարգացման մի քանի նվաճումներով, ինչպիսիք են տեղաշարժվելու ընդունակությունը, ուղղահայաց կեցվածքը, քայլելը, և խոսքի զարգացումը:

Կյանքի առաջին երեք տարիները երեխայի զարգացման համար այնքան կարևոր են, որ շատ հոգեբաններ ծնվելուց մինչև հասուն մարդ դառանալու միջին կետը համարում են երեք տարեկանը: Այս տարիքում երեխան ակտիվ շփման մեջ է մտնում շրջապատող մարդկանց հետ, տիրապետում է ոչ միայն խոսքի ձևերին, այլև  վարքի տարրական կանոններին: Ամենաբնորոշը երեխայի համար լեզվական իմաստների յուրացումն է. Առարկան բառի հետ կապելու ընդունակությունը: Կյանքի 2-րդ տարում երեխան կարողանում է ճանաչել առարկաների նման հատկանիշները և խմբավորել դրանք: Մտավոր կարողությունների զարգացման գործում էական դեր է խաղում պրակտիկ գործունեությունը, որի միջոցով երեխան ընկալում է առարկաների իրական հատկությունները, դրանք անվանում բառերով: 1 տարեկան 6 ամսականից երեխաները տարբերում են երկրաչափական պատկերները ` քառակուսի, եռանկյունի, շրջան և այլն: Վաղ տարիքում դրվում են երեխայի անձի ձևավորման հիմքերը: Նույն իր «Ես»-ը տարբերում է ուրիշներից, գործածում անձնական դերանուններ, որի շնորհիվ կազմավորվում են ինքնագիտակցության սաղմերը: Երկրորդ տարվա վերջում զարգանում է կամածին հիշողության ընդունակությունը, երեխան կարողանում է առարկաները մտովի դասակարգել ըստ գույնի և ձևի:

Վաղ մանկական տարիքը երեխայի ակտիվ խոսքի զարգացման շրջանն է: Մինչև մեկ ու կես տարեկանը երեխան յուրացնում  է 30-40 բառ, մինչև 2 տարեկանը 100 բառ: Երեխայի խոսքի զարգացումը, ըստ հոգեբան Ա. Նալչաջյանի, կատարվում է 7 փուլով:

Նյութն ամբողջությամբ՝  Այստեղ


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

Kara

Kara