LifeStyle Առողջություն

1 վարժություն, 4 րոպե և 28 օր և վստահ եղեք, որ կունենաք լիովին «նոր» մարմին

 

1457367157_plank

med.tert.am -Ձեզ ենք առաջարկում վարժություն, որի օգնությամբ  կկարողանաք բարելավել ձեր մարմնի կառուցվածքը:

 

Մարմնի միջին հատվածի ամրացման համար առավել կարևոր   վարժություններ են  հանդիսանում արմունկների վրա հենված վարժությունները: Նման վարժություններից մեկը կոչվում է «ձողիկ»: Առաջին հայացքից այս վարժությունը կարող է շատ հեշտ թվալ և դուք կարող եք այն անտեսել,  սակայն դա իրականում այդպես չէ: «Ձողիկ» վարժությունը օգնում է ազատվել փորի ավելորդ ճարպից, ամրացնել մեջքի ու մարմնի վերին  և ներքին մկանները, նստատեղի մկանները, ինչպես նաև ոտքերն ու ձեռքերը: Այս վարժությունը հիշեցնում է հրում վարժությունը: Այն ստատիկ վարժություն է: Նրանում շարժումներ չկան և մկաններն այդ ընթացքում չեն լայնանում կամ փոքրանում: Նրանք այդ վարժության ընթացքում ամրանում են ներսից  ու դառնում են ավելի ամուր:
Այս վարժության նպատակը  կայանում է ժամանակի աստիճանաբար ավելցման մեջ, որը մարդը վատնում է այդ վարժությունների վրա 4 շաբաթվա ընթացքում:

1-ին օրերին  վարժությունը սկսում եք կատարել 20 վարկյան, իսկ 4 շաբաթ հետո  վարժության տևողությունը պետք է լինի 4 րոպե: Արդյունքում ձեր մարմինը կդառնա ուժեղ ու գեղեցիկ, մկանները կնդգծվեն և դուք պատրաստ կլինեք նոր դժվարություններ հաղթահարել:
Վարժության կատարման համար  հարկավոր է գտնվել հորիզոնական դիրքում: Երբ հենվում եք արմունկների վրա, մարմնի վերին հատվածը այդ ընթացքում  պետք է ուղիղ գծով լինի: Այդ ընթացքում ձգեք փորը ու գլուխը ուղիղ պահեք: Ձգեք նստատեղի մկանները ու այդպես պահեք մինչ վարժության ավարտը:  Հավասարապես մարմնի ամբողջ զանգվածը տեղափոխեք արմունկների ու ոտքերի վրա, որպեսզի կարողանաք պահպանել մարմնի բալանսը: Երբ կսովորեք պահել մարմնի ճիշտ դիրքը, ձեզ կմնա միայն 28 օր կատարել այդ վարժությունը  և աստիճանաբար մոտենալ ակնկալվելիք արդյունքին:

• Օր1 — 20 վայրկյան
• Օր 2 — 20 վայրկյան
• Օր 3 — 30 վայրկյան
• Օր 4 — 30 վայրկյան
• Օր 5 — 40 վայրկյան
• Օր  6 — հանգիստ
• Օր 7 — 45 վայրկյան
• Օր 8 — 45 վայրկյան
• Օր 9 — 60 վայրկյան
• Օր 10 — 60 վայրկյան
• Օր 11 — 60 վայրկյան
• Օր 12 — 90 վայրկյան
• Օր 13 — հանգիստ
• Օր 14 — 90 վայրկյան
• Օր 15 — 90 վայրկյան
• Օր 16 — 120 վայրկյան
• Օր 17 — 120 վայրկյան
• Օր 18 — 150 վայրկյան
• Օր 19 —հանգիստ
• Օր 20 — 150 վայրկյան
• Օր 21 — 150 վայրկյան
• Օր 22 — 180 վայրկյան
• Օր 23 — 180 վայրկյան
• Օր 24 — 210 վայրկյան
• Օր 25 — հանգիստ
• Օր 26 — 210 վայրկյան
• Օր 27 — 240 վայրկյան
• Օր 28 — դիմանալ այնքան, որքան որ կարող եք
Սկզբնական 20 վայրկյանների ընթացքում կնկատեք, որ «ձողիկ» վարժությունը բավականին դժվար է:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing