LifeStyle Առողջություն

10 ահազանգող ախտանշան, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել

 

Մարդկային օրգանիզմը մի յուրահատուկ մեխանիզմ է, որում միևնույն ժամանակ տեղի են ունենում միմյանցից անկախ բազում գործընթացներ։ Մարդը սովորաբար նկատում է ցանկացած խանգարում, սակայն, այնուամենայնիվ, հազվադեպ է ուշադրություն դարձնում դրանց։ Սա է պատճառը, որ մարդիկ հաճախ չափազանց ուշ են սկսում գործել, մինչդեռ կարելի էր չհապաղել: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 10 կարևոր նշան, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել:

 

Մաշկի չորություն

 

Մաշկի չորությունը կարող է պայմանավորված լինել վիտամին Е-ի պակասով, ուստի հարկավոր է ժամանակին քայլեր ձեռնարկել: Այս վիտամինի պակասը լրացնելու համար հարկավոր է ուտել ավելի շատ կաղամբ, նուշ, սերմեր, բուսայուղեր, սպանախ, ձկներ ու ձու:

 

Փխրուն մազեր ու եղունգներ

 

Այս խնդիրը հիմնականում պայմանավորված է լինում վիտամին D-ի և կալցիումի պակասով, ուստի հարկավոր է օգտագործել ավելի շատ բանջարեղեն (կարտոֆիլ, բրոկոլի), խմել հում կաթ, կեֆիր ու յոգուրտ և ուտել ծլած ցորեն ու հացահատիկներ:

 

Քաղցր սնունդ ուտելու ցանկություն

 

Հնարավոր է լինի նյարդային հյուծվածության ու էներգիայի պակասի արդյունքում։ Այս դեպքում օրգանիզմին անհրաժեշտ է գլյուկոզա, սակայն դա չի նշանակում, որ կարելի է ուտել մեծ քանակությամբ շոլոլադ։ Դրա փոխարեն կարելի է ուտել մեղր կամ մի փոքր դառը շոկոլադ:

 

Թթու սնունդ ուտելու ցանկություն

 

Ամենայն հավանականությամբ՝ հարկավոր է խթանել լյարդի ու լեղապարկի աշխատանքը թթու սնունդով: Կարելի է օգտագործել ավելի շատ կիտրոն ու հապալաս:

 

Ծովամթերք ուտելու ցանկություն

 

Ծովամթերք ուտելու ցանկությունը վկայում է յոդի պակասի մասին: Այս խնդիրը կարելի է լուծել՝ չոր ջրիմուռներ, թունա ձուկ և ձողաձուկ օգտագործելով:

 

Լնդերի արնահոսություն

 

Արյունահոսող լնդերը վիտամին С-ի պակասի նշան են, ուստի հարկավոր է օգտագործել ավելի շատ մրգեր ու բանջարեղեն։

 

Աղի սնունդ ուտելու ցանկություն

 

Աղի սնունդ ուտելու ցանկությունն ի հայտ է գալիս միզասեռական համակարգի վարակների կամ բորբոքումների դեպքում:

 

Դյուրագրգիռություն, ոտքերի ջղաձգումներ, քնի վատ որակ

 

Այս խնդիրները պայամանավորված են օրգանիզմում կալիումի և մագնեզիումի պակասով: Օրգանիզմում այս հանքանյութերի պակասը բարձրացնելու համար հարկավոր է օգտագործել ավելի շատ կաղամբ, ընկուզեղեն, սպանախ, կտավատի սերմեր, արևածաղկի սերմեր և նուշ:

 

Արմունկների չոր մաշկ

 

Եթե արմունկների մաշկը խիստ չորացել է, նշանակում է օրգանիզմն ունի A և C վիտամինների կարիք: Հարկավոր հարստացնել սննդակարգը դդմով, նարնջով և ծիրանով:

 

Հում սննդամթերք ուտելու ցանկություն

 

Եթե նկատվում է հում մթերք ուտելու ուժեղ ցանկություն, ապա ստամոքսը հանգստացնելու համար կարելի է ուտել մի փոքր միրգ ու հում բանջարեղեն:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing