Հետաքրքիր

10 բան, որ կիմանաք միայն երեխա ունենալուց հետո

 

 

rebenok-mama

Poqrikner.am   —Մինչև չտեսնես, չես հասկանա: Մայրանալը մի երևույթ է, որ երբեք չես կարողանա հասկանալ, մինչև ինքդ չդառնաս մայրիկ: Ինն ամիս սպասելուց հետո թվում է՝ վերջ: Բայց ծննդաբերությունը, պարզվում է, միայն սկիզբն է: Սկիզբը անքուն գիշերների, հոգսերի ու անսահման ուրախության: Տասը բան, որ իմանում ես միայն մայրանալուց հետո: Իհարկե, այդ 10 կետերը հարաբերական են, փոխվում են ամեն ժամ ու օր, ավելանում են ու պակասում:

1)  Ցավին հնարավոր է դիմանալ

Ցավի մասին բոլոր պատկերացումները, խոսակցությունները կարող եք դնել մի կողմ, եթե դեռ չեք ծննդաբերել: Այն, ինչ տեսել ու զգացել են ծննդաբերած կանայք, կարելի է պատմել հավերժ, բայց պատկերացնել՝ երբեք: Ինչպես տղամարդիկ են երկու տարի ծառայում ու մի ամբողջ կյանք պատմում դրա մասին, այնպես էլ մենք կարող ենք ամեն օր, անդադար պատմել մեր հղիության ու ծննդաբերության մասին. մանրամասների պակաս երբեք չի լինի, մոռանալ երկունքի ցավերը՝ առավել ևս:

2) Կարելի է չքնել

Երբեք մի մտածի, որ կարող եմ մի քանի գիշեր չքնել կամ քնել կիսանստած՝ գրկումս էլ երեխա: Բայց ամեն ինչ հնարավոր է: Նույնիսկ մի քանի օր չքնելուց հետո երեխայի՝ նույնիսկ շշուկով արձակած ձայները լսում ես, առավոտյան ավելի թարմ ես լինում, քան երբևէ: Իսկ մինչև երեխայի ծնունդն արած խրոխտ հայտարարությունները, թե՝ իմ երեխան երբեք իմ կողքին չի քնելու, աննկատ մոռացվում են: Երեխայի հետ քնելը ոչ միայն հարմար է, քանի որ ամեն րոպե ստիպված չես վեր կենալ, կերակրել,հանգստացնել, այլ նաև շատ հաճելի է:

3) Կարելի է ապրել օրակարգով

Անկանոն սնվել արթնանալ միայն այն ժամանակ, երբ կա դրա կարիքը, մի խոսքով՝ ապրել ինճպես ուզում ես: Մոռացե՛ք անկանոն կյանքի մասին, եթե պատրաստվում եք երեխա ունենալ: Երեխաները միայն առաջին հայացքից են անկանոն քնում, լացում, ուտում: Նրանք սիրում են հստակլ օրակարգ: Իսկ ծնվելուց մի քանի ամիս անց նույնիսկ կես ժամ ուշ զբոսանքի դուրս գալը կարող է արժենալ մեկ ամբողջ անքուն գիշեր:

4) Արագություն

Եթե մինչև հիմա մասնակցել եք թեկուզ «Ֆորմուլա-1»-ի, մեկ է արագության մասին ոչինչ չգիտեք: Արագշարժ ուղղակի հնարավոր չէ դառնալ, եթե երեխայի չդադարող լացի տակ պետք է փոխել նրա հագուստը, տակդիրը ու հասցնել նրան կերակրել: Իսկ տանից դուրս գալու համար կպահանջվի ընդամենը 3 րոպե՝ հագնվելու, շպարվելու, երեխային հագցնելու, նրա սննդի ու շորերի համար մեծ պայուսակ ճանկելու համար:

5) Ուժ

Եթե սպորտով չեք զբաղվել, երբեք ծանրություն չեք վերցրել, չէք էլ պատկերացնի, որ հնարավոր է տեղաշարժվել երեխայի հետ մեքենայի համար նախատեսված սայլակով, մանկասայլակով, մեծ ու ծանր մանկական պայուսակով: Հավատացեք՝ հնարավոր է:

6) Երեխայի իրերն ավելի շատ են

Նույնիսկ մեկ ժամով տանից դուրս գալու համար պետք է հավաքել երեխայի խնամքի պարագաների ու հագուստի մի ամբողջ ճամպրուկ: Եվ, ամենակարևորը, երբեք մ՛ի մոռացեք երեխայի շիշը կամ առավել ևս՝ ծծակը:

7) Ամենակարևոր բանն այս աշխարհում

Գիտեմ, որ բոլորն են Ձեզ ասել, որ երեխայի ծնունդով կյանքը կփոխվի, որ դա հրաշք է, որ դա կյանքի իմաստն է: Գիտեմ, որ հավատացել եք այդ խոսքերին, բայց հավատացե՛ք, երբեք, ոչ մի դեպքում, ոչ մի գրքով ու ֆիլմի միջոցով հնարավոր չէ պատկերացնել այն, ինչ Ձեզ կտա երեխան: Ձեր կյանքը կբաժանվի 2 անհավասար մասերի՝ երեխայի ծննդից  առաջ ու հետո:

8) Մեկ ժպիտ

Մեկ ժպիտ, ու աշխարհում ամեն ինչ կմոռանաք: Միայն մեկ հայացք ու ուրախության նշույլ և կդառնաք աշխարհի ամենասենտիմենտալ էակը: Նույնիսկ անքուն ամիսները կմոռացվեն, եթե առավոտյան Ձեր երեխան ցույց տա, որ իրոք գիտի, թե ով եք Դուք:

9) Էգոիզմ

Եթե նույնիսկ էգոիզմն ու մայրը իրար հետ կապ չունեցող բաներ են, հավատացնում եմ, իրականությունն այլ է: Եթե Դուք երեխա ունեք, ու հատկապես եթե նա նորածին է, Դուք վերածվում եք կենդանական բնազդներով առաջնորդվող էգ առյուծի, որը պատրաստ է հեռացնել բոլոր նրանց, ովքեր կմոտենան երեխային: Ի վերջո , մենք երեխա ունենում ենք հենց մեզ համար:

10) Ամենակարևոր զբաղմունքը

Երեխայի ծնունդից հետո ժամանցին ու ամենահետաքրքիր վայրերին փոխարինում է փոքրիկը: Անտանելի է այնտեղը, որտեղ նա չկա: Ու նույնիսկ աշխատանքի կամ հաճելի ժամանցի մի քանի ժամերն ու րոպեները կարող են տվալ մի ամբողջ հավերժություն, մինչև կհասնեք Ձեր փոքրիկին:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

Kara

Kara