10 բան, որ պետք է գաղտնի պահել անգամ ազգականներից

78

Ազգականներն ու ծանոթներն այն մարդիկ են, ովքեր մեզնից միայն ճշմարտություն են սպասում, բայց միշտ չէ, որ այդ անկեղծությունն ի օգուտ մեզ է: Այնուամենայնիվ, կան բաներ, որոնք պետք է գաղտնի պահել, անկախ մտերմության աստիճանից:

Ահա թե որոնք են դրանք:

1. Աշխատավարձ

Սա տաբու է: Անկախ նրանից, թ որքան գումար եք աշխատում, շատ, թե քիչ, հարկ չկա բարձրաձայնել այդ թիվը: Դրանով Դուք հնարավորություն եք տալիս այդ մարդկանց Ձեր փոխարեն պլանավորել ծախսերն ու տնօրինել այդ գումարը:

2. Պարտքեր

Եթե Դուք ունեք չմարված գումարներ, հսկանալի է, որ այդ միտքը ճնշում է, բայց հարկ չկա կիսվել այդ տեղեկություններով մտերիմների հետ: Մեծ հարց է, որ նրանք կտան այդ գումարը Ձեզ, բայց մեղադրող տրամադրությունները հաստատ կավելանան:

3. Ծախսեր

Յուրաքանչյուրն իր պահանջներն ունի: Անկախ այն բանից, թե որքան եք աշխատում, Դուք իրավունք ունեք տնօրինել այդ գումարը: Շատ քիչ է հավանականությունը, որ Ձեր մտերիմները ըմբռնումով կմոտենան այն ափստին, որ քիչ աշխատավարձ ունենալով` Դուք ճոխություններ եք թույլ տալիս:

4. Խնդիրներ

Չնայած, որ Դուք անկեղծ ուզում եք կիսվել պրոբլեմներով, պետք է հիշել, որ իրականում, դա ոչ մեկին չի հուզում: Լավ կլինի ինքնուրույն լուծեք բոլոր հարցերը, մանավանդ, որ եթե անգամ ուզենան, միևնույն է Ձեր խնդիրները ոչ ոք չի լուծի Ձեր փոխարեն:

5. Կախվածություններ

Ոչ մեկն էլ անմեղ չի: Բոլորս ունենք ինչ-որ կախվածություններ, մեկի համարդա մի բաժակ գինին է, մյուսի համար մոլեխաղերը, մյուսն առանց ծխախոտի հսկայական քանակի չի պատկերացնում իր կյանքը: բայց պետք չէ մարդկանց հոգնեցնել պատմելով, որ Դուք առանց դրանց կյանք չունեք:

6. Հեռանկարներ

Ձեզ ասել են, որ ամսավա ընթացքում արդյունավետ աշխատանքի արդյունքում կտեղափոխվեք կազմակերպության կառավարման մարմին: Բոլորովին հարկ չկա ասել դրա մասին նախապես բոլորին: Վերջում տեղեկացրեք և ուրախացրեք մտերիմներին:

7. Գնումներ անելու ծրագրեր

Դուք ուզում եք գնել կվադրոցիկլ: Օ, հետաքրքիր է, բայց միայն Ձեզ համար: Մի պատմեք այդ մասին ուրիշներին, Հավանական է, որ քչերը կողջունեն այդ ծախսը:

8. Հանգստի պլանավորում

Դուք լավ եք աշխատել և արժանի եք նորմալ հանգստի: Բայց լուռ մնացեք: Որովհետև աշխատել եք մենակ, իսկ հանգստի մեկնելիս հաստատ մենակ չեն թողնի:

9. Աշխատանքային ծրագրեր

Հոգնել եք նույն գործն անընդհատ անելուց: Ուզում եք որևէ բան փոխել աշխատանքի հետ կապված` արեք ամեն ինչ սուսուփուս: Մտերիմները բացի այն, որ կխառնեն պլաններն անտեղի առաջարկներով, կարող են նաև ամենավատն անել, կասկած հարուցել Ձեր ուժերի հանդեպ:

10. Ապագայի ծրագրեր

Սրանք հզոր հեռանկարներ են, որոնք պետք է պահել, ներսում: Դրանց հասնելու համար ոչ թե պետք շատ խոսել, այլ համառորեն գնալ դեպի իրականացումը:

Մտերիմներն իրականում թանկ մարդիկ են, ում հետ պետք է կիսվել, պատմել այն, ինչ կատարվում է Ձեր կյանքում, բայց հավատացեք, ավելի լավ է խոսել իրականացված քայլերի, ոչ թե դրանց հասնելու պլանների մասին:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache