LifeStyle Հարաբերություններ

10 հետաքրքիր փաստ սիրո մասին

 

1.Սերը մարդկանց վրա ազդում է կոկայինի նման: Սիրահարված մարդու ուղեղի հետազոտությունը ցույց է տալիս, որ նրա մոտ առավել ակտիվ են աշխատում ուղեղի երկու գոտի, որոնք պատասխանատու են դոֆամին հորմոնի արտադրության համար: Դոֆամինն այլ կերպ անվանում են հաճույքի հորմոն: Նման ազդեցություն ուղեղի վրա ունի նաև կոկայինը:
2.Բնության մեջ սերը նաև կյանքի պահպանման խնդիր է լուծում, այն հնարավորություն է տալիս մեզ ճիշտ զուգընկեր ընտրել տոհմը շարունակելու համար:
3.Սերը տևում է1,5 -3 տարի: Այս օրինաչափության մեջ կենսաբանական իմաստ կա. այս ժամանակահատվածը մեր նախնիների մոտ երաշխավորում էր հոր ակտիվ մասնակցությունն ու օժանդակությունը հղիության և երեխայի կյանքի առաջին տարիներին:
4.Սերը կույր է. այս գրական արտահայտությունն իրականում գիտական հիմնավորում ունի: Սիրահարված մարդկանց ուղեղում բավականին պասիվ են ռացիոնալ մտածելակերպի և հաշվարկի համար պատասխանատու գոտիները
5.Սիրո հարցում դժբախտ մարդու օրգանիզմում կտրուկ իջնում է դոֆամին հորմոնի պարունակությունը, ինչն էլ հանգեցնում է դեպրեսիայի առաջացմանը:
6.Սերը կախվածություն է, ուստի դժբախտ սիրուց ձերբազատվելու համար գիտնականները խորհուրդ են տալիս ձերբազատվել սիրո օբյկետի մասին հիշեցնող բոլոր իրերից, այլ զբաղմունքներ գտնել` լիովին փոխելով սեփական առօրյան:
7.Քանի որ սերն արյան մեջ հորմոնների փոփոխության արդյհունք է, ամերիկացի գիտնականները լրջորեն մտածում են այն բուժելու նպատակով դեղեր ստեղծելու մասին:
8.Սերատոնին հորմոնը սպանում է սերը. բանն այն է, որ սերոտոնինը նվազեցնում է դոֆամինի քանակությունը և, ըստ էության, սպանում է սերը:
9.Հարաբերությունների մեջ նորություններ մտցնելը փրկում է սերը:
10.«Տղամարդիկ սիրում են աչքերով» հայտնի արտահայտությունը նույնպես գիտական հիմնավորումներ ունի: Սիրահարվածության ժամանակ տղամարդկանց մոտ ակտիվանում է ուղեղի տեսողցության համար պատասխանատու գոտին:
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

life.panorama.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing