11 բժշկական «միֆ», որոնց հավատում են ինչպես հիվանդները, այնպես էլ բժիշկներից շատերը

0

Բժշկության ոլորտում կան բազմաթիվ «միֆեր», որոնք չեն համապատասխանում իրականությանը, սակայն որոնց հավատում են ոչ միայն հիվանդները, այլև նույնիսկ բժիշկներից ոմանք:

 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ամենատարածված բժշկական «միֆերը», որոնց շատերն են հավատում:

 

«Միֆ» 1-ին. ցանկացած խնդիր կարելի է լուծել դեղամիջոցների միջոցով

 

Վերջին տարիներին բժշկությունը կտրուկ զարգացել է: Ստեղծվել են բազմաթիվ դեղամիջոցներ, պատվաստանյութեր ու նոր սարքավորումներ: Օրինակ՝ դեռ 100 տարի առաջ որդանման ելունի բորբոքումը խլում էր հազարավոր մարդկանց կյանքեր, մինչդեռ ներկայում բժիշկներին չի հաջողվում փրկել հիվանդների միայն 2%-ի կյանքը: Բժշկությունն իսկապես շատ արագ է զարգանում, սակայն, այնուամենայնիվ, մարդիկ դեռ փնտրում են արդյունավետ դեղամիջոցներ շատ հիվանդություններից մեկընդմիշտ ազատվելու համար: Հարկ է հիշել, որ նույնիսկ շատ գումար ունենալու դեպքում հնարավոր չէ գնել դեղամիջոց, որը կփրկի ամեն ինչից:

 

«Միֆ» 2-րդ. ներարկումներն ավելի արդյունավետ են, քան դեղահաբերը

 

Բժիշկներից շատերը նախընտրում են ներարկումներ նշանակել, նույնիսկ եթե այդ դեղամիջոցը կարելի է ընդունել դեղահաբի տեսքով: Ներարկումներն իսկապես կարեղ են ավելի արդյունավետ լինել՝ հատկապես, եթե հիվանդը կոմայի մեջ է կամ դժվարանում է կուլ տալ: Սակայն շատ դեպքերում դեղահաբերն ավելի անվտանգ են, քանի որ թույլ են տալիս խուսափել ներարկումը կատարելիս առաջացող ցավից և այնպիսի բարդություններից, ինչպիսին են աբսցեսները: Ներարկումների միակ առավելությունը արագ ազդեցությունն է, սակայն գիտականորեն ապացուցված է, որ շատ դեղահաբեր նույնքան արդյունավետ են լինում, որքան դրանց ներարկումային տարբերակները:

 

«Միֆ» 3-րդ. պատվաստումները վտանգավոր են

 

Պատվաստումների առավելությունները զգալիորեն ավելի շատ են, քան դրանց հասցրած վնասը: Հաշվի առնելով, որ գոյություն ունեն բազմաթիվ վտանգավոր հիվանդություններ, որոնցից կարելի է խուսափել ընդամենը պատվաստման միջոցով, ապա կարելի է հաշտվել որոշ ժամանակավոր բարդությունների հետ:

 

«Միֆ» 4-րդ. հոմեոպաթիան արդյունավետ է

 

Չնայած, որ հոմեոպաթիան համարվում է կեղծ գիտություն, շատ բժիշկներ շարունակում են նշանակել հոմեոպաթիկ դեղամիջոցներ, որոնք, սակայն, բացարձակապես անարդյունավետ են լինում:

 

«Միֆ» 5-րդ. օնկոմարկերներն օգնում են հայտնաբերել քաղցկեղը վաղ փուլերում

 

Ներկայում օնկոմարկերներն օգտագործվում են քաղցկեղի բուժումից հետո դրա արդյունավետությունը ստուգելու և կրկնություններից խուսափելու համար: Հիվանդությունը վաղ փուլերում հայտնաբերելու համար խորհուրդ չի տրվում օնկոմարկերներ օգտագորխել, քանի որ անալիզը հստակ պատասխան չի տալիս:

 

«Միֆ» 6-րդ. հակավիրուսային միջոցները կօգնեն բուժել մրսածությունը

 

Իրականում ոչ մի ապացույց չկա, որ հակավիրուսային դեղամիջոցներն օգնում են մրսածության դեպքում: Նման միջոցներն արդյունավետ են միայն A տիպի գրիպի ժամանակ, իսկ սուր շնչառական վարակների դեպքում դրանք բացարձակապես անարդյունավետ են:

 

«Միֆ» 7-րդ. իմունային համակարգը կարելի է կարգավորել

 

Հիվանդների գանգատները բժիշկները հաճախ բացատրում են իմունային համակարգի աշխատանքի խանգարումներով, սակայն հարկավոր է հաշվի առնել, որ իմունային համակարգը բարդ համակարգ է, որը վնասելը շատ դժվար է, իսկ վերականգնելն էլ ավելի բարդ: Ուստի՝ իմունային համակարգի աշխատանքի անիրական խանգարումներ փնտրելու փոխարեն, հարկավոր է  փնտրել հիվանդության պատճառը:

 

«Միֆ» 8-րդ. միջողային ճողվածքը կապված է մեջքի ցավերի հետ

 

Ճողվածքը հաճախ հայտնաբերվում է նաև մարդկանց մոտ, որոնք չեն բողոքում մեջքի ցավերից: Գիտնականներն ապացուցել են, որ մեջքի ցավերի և միջողային ճողվածքի միջև չկա անմիջական կապ, սակայն բժիշկները դեռ շարունակում են բուժել առանց ախտանշանների ճողվածքն ու նույնիսկ վիրահատում են հիվանդներին:

 

«Միֆ» 9-րդ. անոթային ու կարդիոխթանիչ թերապիաներն արդյունավետ են

 

Այս «միֆն» առաջացել է խորհրդային տարիներին, երբ երկարատև բուժում անցնող հիվանդների համար բժիշկները ստիպված էին «զբաղմունք» գտնել, որոնցից ամենտարածվածը ներերակային ներարկումների միջոցով արյան գերճնշման, գլխուղեղի կաթվածի ու բազմաթիվ այլ հիվնդությունների բուժումն էր:  Սակայն նման բուժումը կարող է անարդյունավետ և նույնիսկ վնասակար լինել, քանի որ երկարատև հոսպիտալացումը բարձրացնում է ներհիվանդանոցային վարակների տարածման հավանականությունը: Բացի այդ, հիվանդները հաճախ հրաժարվում են երկարատև բուժումից և նախընտրում ներերակային ներարկումների կուրս ստանալ կես կամ մեկ տարին մեկ, ինչը կարող է խիստ վնասակար լինել:

 

«Միֆ» 10-րդ. հակաբիոտիկները վնասակար են

 

Բժիշկներից ոմանք հակաբիոտիկները չարիք են համարում և կա՛մ չեն նշանակում, կա՛մ նշանակում են շատ փոքր չափաբաժիններով, իսկ ոմանք էլ հակաբիոտիկներ են նշանակում նույնիսկ հերպեսի դեպքում: Սակայն հարկ է հիշել, որ այս երկու մոտեցումն էլ սխալ է, քանի որ այս դեպքում բակտերիաները հակաբիոտիկակայուն են դառնում: Հակաբիոտիկները պետք է նշանակվեն անհրաժեշտության դեպքում, իսկ դրանք ընդունելիս հիվանդը պետք է խստորեն հետևի բժշկի բոլոր ցուցումներին:

 

«Միֆ» 11-րդ. սարքավորումներն ավելի ճիշտ են ախտորոշում

 

Հաճախ բժիշկները համեմատաբար անվնաս ուլտրաձայնային հետազոտության ու էլեկտրոուղեղագրության փոխարեն նշանակում են շատ ավելի վնասակար համակարգչային տոմոգրաֆիա, մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա և այլ վնասակար պրոցեդուրաներ, որոնք հանգեցնում են գերախտորոշման, հոգեբանական տրավմաների և նույնիսկ անտեղի վիրահատությունների:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache