Լրահոս

11 տարեկանում երեխա ունեցած աղջիկը հեռացել է սիրեկանի մոտ

 

Ռուսաստանի ամենաերիտասարդ մայրիկը՝ Վալենտինա Իսաեւան, որն առաջնեկին ունեցել 11 տարեկանում, հեռացել է ամուսնուց եւ գնացել սիրեկանի՝ Վիկտոր Պոպովի մոտ: Այս մասին գրում է Комсомольская правда-ն: Նա այդ մասին հայտարարել է թոք-շոուի ընթացքում (լուսանկարում՝ աջից Վալենտինան, մեջտեղում Վիկտորը, ձախից դուստրը՝ Ամինան):

Վալենտինան իր ամուսնու՝ տաջիկ Խաբիբ Պատախոնովի հետ կապնվել է, երբ սովորել է 3-րդ դասարանում: Այդ ժամանակ Խաբիբը 19 տարեկան է եղել: Նա վարձակալելիս է եղել Վալենտինայի խորթ տատիկի բնակարանը եւ կապնվել է երեխայի հետ:

Տատիկը հետագայում պնդել է, որ ոչինչ չի իմացել: Վալենտինան ասել է, որ սիրում է Խաբիբին եւ ուզում է, որ երեխան ծնվի: Նա աղջիկ է ունեցել, որի կոչել են Ամինա: Տատիկն իր վրա է վերցրել նորածնի խնամքը, որպեսզի Վալենտինան շարունակի դպորց հաճախել:

Խաբիբին դատապարտել են 3 տարվա պայմանական ազատազրկման եւ պարտադրել Վալենտինայից առանձին ապրել, քանի դեռ չի լրացել նրա 18 տարին: Աղջիկը հետագայում խոստովանել է, որ իրենք շարունակել են իր տատիկի տանը գաղտնի ապրել որպես ամուսիններ:

Վալենտինան ավարտել է 9-րդ դասարանը եւ քոլեջում մենեջերի մասնագիտություն ստացել: 2013 թ. ծնվել է նրա ու Խաբիբի որդին՝ Ամիրը, այժմ Վալենտինան հայտնում է, որ հեռանում է:

Խաբիբն ու որդին՝ Ամիրը

Տարիների ընթացքում 1 անգամ չէ, որ այս զույգը հայտնվել է թոք-շոուներում: Տարիներ առաջ, երբ Վալենտինան 14 տարեկան է եղել, տեղեկություններ են տարածվել, թե Խաբիբը նրան դաժան ծեծի է ենթարկում: Հեռուստահաղորդման ընթացքում նա հերքել է այդ խոսակցությունները, Խաբիբն էլ եթերում ծնկի է իջել ու ամուսնության առաջարկություն արել:

Նշվում է, որ հեռուստաընկերությունը վճարել է հարսանիքի ծախսերը: Ըստ լրատվամիջոցի՝ իրենց ամուսնալուծությամբ զույգը եւս գումար է աշխատել: Բաժանության թեմայով հաղորդմանը գալու համար մասնակիցներին ընդհանուր առմամբ 250 հազար ռուբլի է վճարվել:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am