Լրահոս

110 մլրդ 225 մլն դոլարի սխալ հաշվարկ է տեղի ունեցել. կրկին Ալեքսանյանի անունն է հոլովվում

 

54337

armtimes.com-ը գրում է. Մեր տեղեկություններով ավելի քան 100 ներմուծող ընկերությունների ապրիլ ամսվա հաշվապահական փաստաթղթերի մեջ սխալ թվեր են ներկայացվել, այդ պատճառով էլ այս ապրիլին անցած տարվա ապրիլի համեմատ ներմուծման թռիչքաձեւ աճ է արձանագրվել:

Ներկայացվել է, որ 204 միլիոն դոլարի համեմատ այս ապրիլին 455 միլիոն դոլարի ներմուծում է իրականացվել: Մեր տեղեկություններով, մոտ 110 միլիարդ դրամի կամ 225 միլիոն դոլարի սխալ հաշվարկ է տեղի ունեցել:

Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Արմեն Ալավերդյանը մեզ հետ զրույցում ասել էր, թե ներմուծող երկու ընկերություն սխալվել են եւ 30 միլիոն դրամի փոխարեն 30 միլիարդ դրամի հայտարարագիր են ներկայացրել:

Բայց այլ աղբյուրներից տեղեկացանք, որ այդ ընկերություններից մեկը ինչ-ինչ պատճառներով ոչ թե 30 այլ 60 միլիարդ դրամի հայտարարագիր է ներկայացրել: Այդ ընկերություններից մեկն այդ հայտարարագրով ներկրել է իոնային լամպեր, իսկ մյուսը՝ ալյուր: Մեզ չհաջողվեց ճշտել այդ ընկերությունների անունները, բայց երկրորդը կապվում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի անվան հետ: Իսկ Ազգային վիճակագրական ծառայությունից մեզ փոխանցեցին, որ այսօր կհրապարակեն Սոցիալ-տնտեսական իրավիճակի ամփոփ նկարագիրը, որտեղ ապրիլ ամսվա ներմուծման տվյալները ճշգրտվելու են:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing