Լրահոս

12-ամյա տղային վրաերթի ենթարկող մեքենան դիմել է փախուստի, բայց վարորդին գտել են

 

Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 09.30-ին, Երեւանի Ազատության պողոտայի 3-րդ նրբանցքում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 2005 թ. ծնված Հակոբ Բ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վրաերթը կատարել է «Տոյոտա»  մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1969 թ. ծնված Արմեն Ե.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ ժամը 15.30-ին ներկայացել է բաժին:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing