Լրահոս

131 հազար մարդ այս պահին պատրաստ է լքել Հայաստանը

 

Օրերս «Հայկական Ժամանակ» օրաթերթը հրապարակել էր մի հոդված, որում խոսք էր գնում ԱՄՆ «Գրին քարտի»  հայցող ՀՀ քաղաքացիների մասին: Հրապարակման մեջ մասնավորապես ասվում է. «միայն 2015 թվականին Հայաստանից «Գրին քարտի» համար մուտք է արվել 56 հազար 519 դիմում, որը պարունակել է 131 հազար 88 քաղաքացու տվյալ: 2014 թվականին դիմումների թիվը կազմել է 48 հազար 867, քաղաքացիների թիվը՝ 113 հազար 681, իսկ 2013 թվականին մուտք է արվել 42 հազար դիմում, որում եղել է 97 հազար 679 անուն: Նշենք, որ 1 դիմումում կարող է լինել դիմումատու քաղաքացու և, օրինակ, նրա կնոջ անունը: Մեկ այլ դեպքում կարող է դիմումատուն լինել դիմում գրած նույն տղամարդու կինը և նրա դիմումում կրկին լինի նախորդ դիմումատուի` նրա ամուսնու անունը: Այսինքն՝ 2015 թվականի 131 հազար 88 քաղաքացու մեջ կարող են և լինել կրկնվող տվյալներ»,-նշվում էր հրապարակման մեջ:

Օրաթերթի հրապարակումը հետաքրքիր խնդիր է արձանգրում: Օրերս նախագահ Սերժ Սարգսյանը ԱԺ-ում հայտարարել էր, որ Հայաստանի բնակչությունը 2040 թվականին պետք է հատի 4 միլիոն մարդու սահմանը: Եվ ահա մինչ նախագահը հայտարարում է բնակչության թվի աճի մասին, պարզվում է, որ 131 հազար ՀՀ քաղաքացի հենց այս պահին պատրաստ է լքել երկիրը: Եվ որքան կաճի այդ թիվը, եթե ԱՄՆ պահանջները խիստ չլինեն:

Հ.Գ. Հետաքրքիր է, որ մեր հարևան Ադրբեջանից և Վրաստանից կրկնակի անգամ քիչ քաղաքացիներ են ցանկանում հեռանալ իրենց երկրից:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing