14-ամյա երեխային դեռ չեն գտել. սպանության հոդվածով քրգործ է հարուցվել

112

14-ամյա Հայկ Հարությունյանը չի հայտնաբերվել ուղիղ 10 օր: Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ քրեական գործ է հարուցվել սպանության հոդվածով՝ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն):

« Սա ամենեւին չի նշանակում, թե հենց սպանության վերաբերյալ տեղեկություն կա։ Այն դեպքում, երբ անձը համարվում է անհետ կորած եւ սահմանված ժամկետում նրա գտնվելու վայրը հայտնի չի դառնում, սպանության հատկանիշներով հարուցվում է քրեական գործ եւ կատարվում է քննություն: Հույս ունենք, որ տվյալ դեպքում հենց այսպիսի ելք կունենանք»,- ասաց Գոռ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ իրավապահները, փրկարարներն ու կամավորները որոնում են աուտիզմ ունեցող երեխային:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache