«15 տարում հրադադարի ռեժիմը չի պահպանվել այնքան, որքան հիմա». Փաշինյան

68

«Մեզ մեղադրում են, թե բանակցային գործընթացում ինչ-որ բան ենք կասեցրել։ Բայց մենք հստակ արդյունքներ ենք արձանագրել։ Ապացույցը` սահմանին տիրող համեմատական խաղաղությունը։ Վերջին առնվազն 15 տարում հրադադարի ռեժիմը չի պահպանվել այնքան, որքան հիմա»,-նախընտրական հավաքում այսօր հայտարարեց ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց. «Բայց սա դեռ ոչինչ չի նշանակում։ Մենք հասկանում ենք, որ Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ Ադրբեջանը եւ մենք ունենք տարբեր ընկալումներ։ Մենք պատրաստ ենք հարցի բացառապես խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին։ Բայց ես չեմ կարող բանակցել Ղարաբաղի անունից, քանի որ ես ԼՂ նախագահը չեմ։ Ուստի մենք կարեւորում ենք Ղարաբաղի վերադարձը բանակցային գործընթաց»։

Փաշինյանը շեշտեց. «Նախորդ իշխանությունների կոպտագույն սխալ ենք համարում ԼՂ-ն բանակցային սեղանից հեռացնելուն մասնակցելը։ Ղարաբաղը դուրս է մղվել բանակցային սեղանից` այդ թվում ՀՀ-ի մասնակցությամբ։ Դա մեր արտաքին քաղաքականության կոպտագույն սխալն էր, որի հետեւանքները մինչ օրս տեսնում ենք։ Բոլոր հնարավոր ջանքերը գործադրելու ենք` այդ կոպտագույն սխալն ուղղելու համար»:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache