good-banner
Լրահոս

«168 ժամ». Բաքվի գործակալները՝ Երեւանում. սակարկության առարկան Ղարաբաղն է

 

default

news.am-ը գրում է. «168» ժամ թերթը գրում է. «Երեկ Երեւանում կայացել է Եվրասիական տնտեսական միության Միջկառավարական խորհրդի նիստը, որին մասնակցել են ԵՏՄ անդամ երկրների վարչապետները, այդ թվում` ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը: Նիստը կայացել է սովորականի նման, առանց որեւէ արտառոց միջադեպի, հայտարարության, բոյկոտի: Նիստի ընթացքում հնչել են բազմաթիվ հայտարարություններ ԵՏՄ-ի կարեւորության, այդ կառույցն ամրապնդելու անհրաժեշտության եւ այլ անիմաստ երեւույթների մասին:

Այն դեպքում, երբ նման հայտարարություն` գոնե դիվանագիտական ձեւակերպումներով, պետք է հնչեր Հայաստանի կողմից ու Հայաստանի անունից, պետք է հնչեր՝ հանուն արդարության, հանուն արժանապատվության ու հանուն ապրիլյան պատերազմի օրերին զոհված հայ զինվորների հիշատակի: Որովհետեւ սա այն նիստն էր, որը պետք է տեղի ունենար ապրիլի 8-ին` Երեւանում, սակայն տեղի ունեցավ Մոսկվայում, որովհետեւ Ադրբեջանի դաշնակից Ղազախստանի պահանջով ու Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուաստանի լուռ համաձայնությամբ՝ ԵՏՄ ղեկավարները հրաժարվեցին մեկնել Երեւան` ի նշան Ադրբեջանի հետ համերաշխության:

Դա ԵՏՄ-ի հերթական նվերն էր Ադրբեջանին, որին Ռուսաստանը ցանկանում է այդ կազմակերպության անդամ դարձնել ամեն գնով, այդ թվում, ինչպես ռուսներն են խոստովանում` Լեռնային Ղարաբաղի: Եվ ահա, այդ ամենից հետո, հանուն Ադրբեջանի՝ Երեւանում նախատեսված նիստը տեղափոխելուց ու մեկ ամիս անց կրկին Երեւանում անցկացնելուց հետո, Հայաստանը որեւէ կերպ, որեւէ ելույթով չի արձագանքում մեկ ամիս առաջ տեղի ունեցածին: Որովհետեւ Երեւանում այս նիստը բարձր մակարդակով կազմակերպելուց առաջ Հայաստանը մասնակցել է ապրիլի 8-ից մի քանի օր անց Երեւանի փոխարեն Մոսկվայում կայացած նիստին, մասնակցել է ու կրկին որեւէ կերպ չի արձագանքել ԵՏՄ-ի կողմից՝ հանուն Ադրբեջանի, Հայաստանի նկատմամբ արված, մեղմ ասած, վիրավորական քայլին: Ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ ԵՏՄ-ն Հայաստանի համար իրականում թշնամական կառույց է:

Ոչ միայն այն պատճառով, որ այդ կառույցի անդամ երկրների մեծամասնությունն Ադրբեջանի ռազմավարական գործընկերն է, այլ՝ որովհետեւ այդ կառույցում մեր ռազմավարական գործընկերը միջոցների մեջ խտրություն չի դնում Ադրբեջանին ԵՏՄ անդամ դարձնելու համար:

Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանի համար Ադրբեջանին ԵՏՄ ներքաշելու շուրջ առեւտրի սակարկության առարկա է, որին ռմբակոծելու համար Ռուսաստանը նաեւ ծանր սպառազինություն է վաճառում այդ երկրին: Երեկ Երեւանում կայացավ այն կառույցի վարչապետների նիստը, որին անդամակցելու համար նաեւ տեղի ունեցավ ապրիլյան պատերազմը, որի պատճառով զոհվեցին հարյուրից ավելի հայ զինվորներ: Նրանք զոհվել են ընդամենը մեկ ամիս առաջ` այն պատերազմի ժամանակ, որի պատճառով ԵՏՄ ղեկավարները բոյկոտեցին Երեւանը` Բաքվին չնեղացնելու համար:

Փառք ու պատիվ հայ դիվանագետներին»:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing