Լրահոս

1700 մարդու մեկ ամսից ավել է վախեցնում են

 

 

Հայաստանի ԿԸՀ-ն մարտի 28-ի արտահերթ նիստի ժամանակ որոշում է կայացրել Գլխավոր դատախազություն ուղարկել Գյումրիի թիվ 37 դպրոցի հետ կապված ձայնագրությունը։

ԿԸՀ-ի որոշման մեջ մասնավորապես նշվում է․ «Գյումրիի թիվ 37 դպրոցի տնօրենի մասով, ձայնագրության մեջ ընտրողների ազատ կամքի իրականացման խոչընդոտմանն ուղղված հանցագործության նշանների առկայության կապակցությամբ, ԿԸՀ-ն արձանագրել է, որ նշված հարցի քննարկումն ու իրավական գնահատականը գտնվում են ԿԸԿ լիազորությունների շրջանակից դուրս»։

Հիշեցնենք, որ ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ձայնագրությունների՝ Գյումրիի թիվ 37 դպրոցի տնօրեն Աստղիկ Ավետիսյանը խոստովանել է, որ ամուսնու հետ միասին զբաղվում է ՀՀԿ նախընտրական ցուցակներով։ Նա պատմել է, որ «ընդհանուր ցուցակում մոտ 1700 մարդ կա, որոնց մեկ ամսից ավելի է զրուցում են ու վախեցնում»։



Загрузка...

Հեղինակի մասին

Kara

Kara