LifeStyle Առողջություն

2 փորձված միջոց, որոնք կօգնեն ազատվել դեմքի սև կետերից

 

2

Դեմքի վրա  առկա սև կետերը կարող են փչացնել անգամ  ամենագեղեցիկ  դեմքը: Նման խնդիր ունեցողները  ջանում են ամեն կերպ ազատվել այդ ամենից, փորձելով տարբեր տեսակի գովազդված  միջոցներ, որոնք այդպես էլ չեն ապահովում ցանկալի արդյունք:

 

lifter.com.ua-ն, ներկայացրել է  դեմքի վրա առկա սև կետերից ազատվելու ամենարդյունավետ մեթոդը, որն  ամենակարևորը բաղկացած է բնական միջոցներից և կարող է ոչ միայն օգնել ազատվել այդ տհաճ խնդրից, այլ նաև թարմացնել  ու հոգ տանել մաշկի առողջության ու գեղեցկության մասին:

 

Մեթոդ  1: Սպիտակուցային դիմակ դեմքի համար
Այս խնդրի դեմ պայքարող ամենահզոր միջոցը կիտրոնի հյութնն ու ձվի սպիտակուցն է: 1-ը փակում է մաշկի ծակոտկիները, սպիտակեցնում է մաշկի արտաքին ծածկույթն ու պայքարում է պզուկների ու պիգմենտային գունակների դեմ: Իսկ երկրորդը հանդիսանում է ընդհանուր մաշկի մաքրության ու առողջության համար օգտակար հիանալի աջակցող միջոց:

 

Այնպես որ,  վերցրեք 1 հատ ձվի սպիտակուց(այնպես արեք որ այն առանց դեղնուցի լինի) ու 1 թ/գ կիտրոնի թարմ հյութ: Նախ հարիչով հարեք սպիտակուցը և նոր միայն ավելացրեք կիտրոնի հյութը:

 

Տաք ջրով լվացեք դեմքը, քսեք պատրաստված  դիմակը, պահեք այն դեմքի վրա 20-25 րոպե , որից հետո այն լվացեք ու տրորեք դեմքը ցերեկային նրբաքսուքով(լավ կլինի երիցուկի հավելմամբ):

 

Մեթոդ  2: Կիտրոնով ու մեղրով սկրաբ
 

1.     Կիտրոնը կիսեք 2 մասի ու յուրաքանչյուր կեսի վրա բարակ շերտով մեղր քսեք:

 

2.     Այն լավ քսեք խնդրահարույց հատվածների վրա  ու տրորեք կիտրոնով: Ի նկատի ունեցեք, որ նման սկրաբը օժտված է նաև «թեփ տալու» ազդեցությամբ:

 

3.     Առավել լավ արդյունքի համար կիտրոնի վրա կարող եք քսել ոչ միյն մեղր , այլ նաև շաքարի փոշի:

 

4.     Տրորեք այն այնքան ժամանակ, մինչև որ  կզգակք որ արդեն բավական է, որից հետո սկրաբը լվացեք տաք ջրով:

Աղբյուրը՝ med.tert.am



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing