20 օր էլ չվստահեցին. Ինչ է կատարվում Կարեն Կարապետյանի հետ

1

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը երեկ լրագրողներին ասել է, թե ինչու է կատարվել օրենսդրական փոփոխությունը, ըստ որի` վարչապետի ընտրությունները պետք է անցկացվեն ապրիլի 17-ին և ոչ թե մայիսի 2-ին։«Եթե կա հնարավորություն` օր առաջ ձևավորելու գործադիր իշխանություն, դա պետք է անել, քանի որ դա բխում է մեր անվտանգությունից», ասել է Դավիթ Հարությունյանը։«Անվտանգությունը» դարձել է Սերժ Սարգսյանի ներկայիս «թրենդն» ու կոդը, ՀՀԿ-ականները նրա վարչապետացումը հիմնավորում են հենց անվտանգության խնդիրներին լավագույնս տիրապետելու թեզով:

Մյուս կողմից, Դավիթ Հարությունյանը թերեւս միակ բարձրաստիճան ՀՀԿ-ականն է, ով կասկածի տակ էր դրել Սերժ Սարգսյանի անփոխարինելիությունը, եւ նրա այս բացատրությունը կարող է նաեւ դիտվել որպես հեգնանք նման շտապողականության հանդեպ:Ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը թողնելու է նախագահի պաշտոնը, իսկ ապրիլի 10-ին արդեն հայտնի է լինելու նոր վարչապետի թեկնածուի անունը: Ապրիլի 9-ին հրաժարական է տալու նաեւ կառավարությունը, վարչապետն ու նախարարները դառնալու են ժամանակավոր պաշտոնակատարներ:Սերժ Սարգսյանը ՀՀԿ կանանց հետ հանդիպմանը, ըստ ԶԼՄ-ների, կրկին չէր հստակեցրել իր ծրագրերը, ասելով, որ իր որոշման մասին հայտարարելու է վերջին օրը, այսինքն՝ ապրիլի 9-ին:Ներկայում հանրային-քաղաքական շրջանակներում կա համոզվածություն, որ Սերժ Սարգսյանն է լինելու վարչապետ: Եվ վարչապետի ընտրությունն առաջ տալու հանգամանքը դիտարկվում է որպես դրա ապացույցներից մեկը:

Չի բացառվում, որ իսկապես կա «անվտանգության» հարց, եւ դրա հետ է պայմանավորված թե ընտրությունն առաջ տալը, թե որոշման մասին վերջին օրը հայտարարելու մտադրությունը:Անվտանգությունն, իհարկե, այս դեպքում վերաբերվում է իշխող համակարգին ու դրա խնդիրներին: Թեեւ ընդդիմության որոշ շրջանակներում հայտարարվում է Սերժ Սարգսյանի վարչապետացումը թույլ չտալու ու ընդվզում սկսելու մտադրության մասին, բայց տարբեր շրջանակներում ակնարկներ են արվում, որ դա նույնպես տեղավորվում է ներհամակարգային զարգացումների տրամաբանության մեջ: Ավելի ճիշտ՝ չի կարող չտեղավորվել, նկատի առնելով ներքին մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներ:

Իշխանությունն այսպիսով «անվտանգության» նկատառումով, ձգելով ինտրիգը մինչեւ վերջին օրը, ձգտում է հնարավորինս շուտ հանգուցալուծել այն: Կա՞ ֆորս մաժորի վտանգ:Այս պարագայում հետաքրքիր է Կարեն Կարապետյանի հանգամանքը: Փաստացի, նրան 20 օր էլ չեն թողնում որպես առաջին դեմքի պաշտոնակատար, այլ ընդամենը՝ 7 օր՝ առավելագույն հնարավորը:Երեկ վարչապետի համար տհաճ օր էր: Գեներալ Մանվել Գրիգորյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է. «Կարեն Կարապետյանն ո՞վ ա, Կարեն Կարապետյանն ի՞նչ գիտի Արցախից, պատերազմից: Լավ վարչապետ է, կարող է հետագայում Կարեն Կարապետյանը Սերժից էլ, … Վազգենից էլ, Լեւոնից էլ, Ռոբերտից էլ լավ իմանա, բայց էս պահին դուք ինձ անուն տվեք: Այս պահին ես չեմ տեսնում»:Արցախից, անվտանգությունից եւ այլնից վարչապետի «անտեղյակության» մասին գեներալը չէ, որ հայտարարում է առաջին անգամ:

Վարչապետի կուսակիցներն արդեն տեւական ժամանակ այդ մասին են հայտարարում, քիչ ինչ «քաղաքակիրթ» ձեւով: Կարեն Կարապետյանը չի մեկնաբանում այս հայտարարությունները, որոնք երբեմն անցնում են քաղաքական կոռեկտության ու սովորական էթիկայի նորմերը, փոխարենը՝ ընդունել է անվտանգության հարցում Սերժ Սարգսյանի անփոխարինելիության հանգամանքը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache