2008 թվականին Հայկ Մարությանը հպարտ էր, որ որդին ծնվել է Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը

106

«Թավշյա հեղափոխությունից» հետո բոլորի համար էր կարևոր, որպեսզի բացահայտվի 2008 թվականի մարտի 1-ի արյունալի իրադարձությունները: Այս թեման շատ քաղաքական գործիչների համար դարձել է շահարկման և վարկանիշ հավաքելու թեմա ու որքան շուտ բացահայտվի, այնքան շուտ մեր ժողովուրդը դուրս կգա մղձավանձային այս շահարկումներից:

Մարտի 1-ի թեման շահարկողներից մեկն էլ «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն է: Նա հաճախ է քննադատում նախկին իշխանություններին և մեղադրում բոլոր նրանց, ովքեր այդ արյունալի իրադարձություններից հետո համագործակցել են իշխանությունների հետ:

Չնայած Հայկ Մարությանի ներկա կեցվածքին պարզվում է, որ նա այնքան էլ դեմ չի եղել արյունալի իշխանություններին: Ավելին Հայկ Մարությանը ժամանակին շատ ուրախ է եղել, որ իր որդին ծնվել է Մարտի 1-ի, տասը զոհերի արդյունքում իշխանության եկած Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը: Մարությանը այս մասին հպարտությամբ պատմել է «ԹիՎԻ Մոլ» շաբաթաթերթին, որը տպագրվել է այս շաբաթաթերթի 2008 թվականի հունիսի 2-8 համարում: Այս համարը մեզ հաջողվեց գտնել ՀՀ Ազգային արխիվում, որը ներկայացնում ենք մեր ընթերցողների դատին:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache