good-banner
Լրահոս

2016 թ. հունվարի 1-ից մինչև մայիսի 1-ը Ազգային ժողովը ծախսել է 605 լ բենզին՝ օրական

 

f52f0794569584_52f079456995c

 armweeklynews.am-ը գրում է. Ազգային ժողովը պատրաստվում է հրաժարվել ծառայողական 11 մեքենայից, բայց բենզինից՝ ոչ:

Ինչպես հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը` խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին հանրապետության 2015-ի պետբյուջեի իրականացման մասին հաշվետվության ընթացքում, խորհրդարանը պատրաստվում է հրաժարվել ծառայողական 11 մեքենայից:

Մինչդեռ մեր տեղեկություններով, 2016 թվականի հունվարի 1-ից մինչև մայիսի 1-ը Ազգային ժողովը ծախսել է 605 լ բենզին՝ օրական: Պարոն Հրայր Թոմասյանը նույնպես կարող է իրականացնել իր հաշվարկները:

Հիմա մեր պատգամավորները որոշել են կրճատել այն 11 մեքենաները, որոնք չեն ծառայում որպես տրանսպորտային միջոց, այլ ընդամենը անշարժ գույք են և բենզին չեն ծախսում:

Այսքան վառելիք Հայոց բանակի մոտոհրաձգային որևէ միավորման տրամադրվեր , մեր բանակայիններն ամեն օր զրահատեխնիկայի վարժություններ կանեին:

Հարգելի պատգամավորներ, միթե կարելի է այդքան անմեղսունակ լինել. իսկ բենզինի ծախսն ով պետք է կրճատի:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing