Լրահոս

2017․ Երկիրը պարտվեց

 

Ավարտվեց, կամ գրեթե ավարտվեց խորհրդարանական ընտրությունների ևս մեկ շրջափուլ։

Խորհրդարանում է 4 ուժ՝ ՀՀԿ-ն ԾԴ-ն, ՀՅԴ-ն և ԵԼՔ-ը։

Ընդունենք, որ իշխանություններն այս ընտրությունները լավագույնս կազմակերպեցին, գրեթե ոսկերչական հմտությամբ․ խորհրդարանում կա և′ իշխանություն՝ անփոխարինելի հավիտյանս հավիտենից, և′ ընդդիմություն։ Ով ում հետ էլ միանա, միևնույնն է, խորհրդարանը հանգիստ ու անխաթար կաշխատի․ մի քիչ կղժղժան, մի քիչ կգոռգոռան, մի քիչ էլ կնվնվան, ու նիստերը կհամարվեն կայացած։

Սա, իհարկե, իշխանության հաղթանակն է ընդդիմության նկատմամբ։ Պատմությունը մեր ժողովրդին ոչինչ չի սովորեցրել․ եթե հայերը ցանկանում են որևէ հարց լուծել, պետք է միակամ լինել. սա է հայկական հաղթանակի հենքը։

Իսկ ի՞նչ արեց խորհրդարան չանցած ընդդիմությունը՝

պառակտվեց, միանալու փոխարեն։

Եթե ընդդիմությունը միավորվեր՝ հաշվի չառնելով տարաձայնությունները, որոնք չնչին էին ընտրությունների համեմատ, ապա խորհրդարանի կազմն այլ կլիներ։ Ինչպես ասում են՝ բաժանի′ր, որ տիրես:

Իշխանություններն հենց այդպես էլ արեցին։

Ընդդիմությունը յուրաքանչյուրն իր կողմը քաշեց, վերջում բոլորը մնացին ձեռնունայն․ սա մեր անմիաբանության հաղթանակն է, և կուսակցությունները՝ ընդդիմության, թե իշխանության, այս մասին տեղյակ են, սակայն ընդդիմադիրներն անձնական անհեռատեսությունը հաղթահարել չկարողացան։

Իշխանությունը ևս գիտեր այս մասին, և ժամանակին իշխանականների էր ներդրել այս կամ այն կուսակցությունում՝ կազմաքանդելու այն:

Դա իշխանությանը հաջողվեց, և այժմ հաղթում է հայկական անմիաբանությունը։

Իսկ ի՞նչ է լինելու խորհրդարանում․ ամենայն հավանականությամբ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն կոալիցիա կկազմեն, իսկ ԲՀԿ-ն ու «Ելքը»՝ ընդդիմությունանհամատեղելին համատեղվեց։ Ե′վ իշխանությունն է վերահսկելի, և′ ընդդիմությունը․ մեծ հաշվով իշխանականների խորհրդարան ստացվեց, երևի լավագույնս այս տարիներին։

Ազատվեցին «Հայկական վերածնունդից», որն արդեն իշխանություններին պետք չէր՝ ծերացած մարմնավաճառի նման, նախընտրելին 100-ամյա կուսակցությունն է, որը դեռևս որոշ վստահություն ունի անտեղյակների մոտ, իսկ ընդդիմությունն ունիկալ է․ երևի որևէ երկրում չկա միլիոնատերերի ընդդիմություն, որին միանում է է′լ ավելի ընդդիմադիր «Ելք» դաշինքը։

Ի դեպ, ՀՀԿ-ն Էդուարդ Շարմազանովի բերանով հայտարարեց․ «Ժողովրդավարության հաղթանակը Հայաստանում այլևս անքննելի փաստ է», կամ մի′ քննիր, որ չքննվես, ՀՀԿ։

Ունենք ժողովրդավար իշխանություն, էլ ավելի ժողովրդավար ընդդիմություն:

Պարզապես երկիրը պարտվեց։

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

newspress.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing