LifeStyle Նորաձևություն և ոճ

2017 թվական. ամենը Աքաղաղի տարվա մասին

 

s81976115

Արևելյան հորոսկոպի համաձայն՝ 2017 թվականը Կրակե կամ Կարմիր Աքաղաղիտարի է։ Կենդանակերպի նշանի առանձնահատկություններն ու բնավորության գծերը, որոնք կօգնեն նախապատրաստվել Ամանորին։

88286544

Աքաղաղը համարվում է նոր օրվա, լույսի, համառության և բարի գործերի խորհրդանիշ։ Այն հետաքրքրասեր է, շփվող։ Սիրում է ուշադրություն գրավել և հաղթել ցանկացած մարտում։ Աքաղաղը պրակտիկ է և ինչ-որ տեղ՝ նաև հաշվենկատ, ահա թե ինչու գալիք տարին լավագույնն է ճակատագրական որոշումներ կայացնելու համար։ Չնայած իշխող բնավորությանը՝ Աքաղաղը տանել չի կարողանում մենակությունը, այդ իսկ պատճառով 2017-ին կարելի է ավելի հաճախ ընկերներով մեծ ճանապարհորդություն, արշավներ կազմակերպել կամ ընտանեկան աղմկոտ հավաքույթներ։

48610887

2017 թվականի գույները կարմիրը, դեղինը, ոսկեգույնն ու նարնջագույնն են, ուստի ամանորյա դեկորացիան, ինչպես նաև տոնական զգեստը պետք է ընտրել հենց այդ երանգների մեջ։ Տոնածառը զարդարելիս անպայման պետք է շեշտը դնել լույսերի, գունավոր շղթաների վրա։ Տարվա տարերքը կրակն է, ուստի անպայման շատ մոմեր ունեցեք տանը։ 2017-ի տոնական սեղանից ցանկալի է, որ բացակայեն թռչնամիսն ու դրանից պատրաստված զանազան ուտեստները։

77279798

Աքաղաղը չի սիրում էժանագին զարդեր, ուստի Նոր տարին ավելի լավ է դիմավորել ոսկյա կամ այլ թանկարժեք զարդերով։ Հագուստը նույնպես ցանկալի է, որ կարված լինի թանկ կտորներից։ Նախապատվությունը տվեք տարվա գույներին, որոնք նշեցի վերևում, ինչպես նաև բնական երանգներին ու նախշերին։ Խուսափեք գիշատիչ կենդանիների նախշերով հագուստից, որպեսզի չվախեցնեք Աքաղաղին։ Դիմահարդարումը նույնպես պետք է լինի վառ։ Կարմիր շրթներկը տեղին կլինի, ինչպես երբևէ։

s23983744

Աղբյուրը ` jpitov.ru

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

newhing

newhing