2018-2025 թվականներին Սերժ Սարգսյանը կշարունակի ղեկավարել Հայաստանը

0

Վերջին շրջանում տպավորություն է ստեղվել, որ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է նախընտրական քարոզարշավի: Նա առավել հաճախ է սկսել մասնակցել տարատեսակ միջացառումների և հանդես գալ երկարաշունչ ելույթներով: Նա վերջին շրջանի հանդիպումների ժամանակ հաճախ է սկսել խոսել առաջիկա ծրագրերի մասին: Օրերս նախագահ Սերժ Սարգսյանը  Պաշտպանական անվտանգության հետազոտական համալսարանում հանդես եկավ դասախոսությամբ: Իր դասախոսության ընթացքում նախագահ Սարգսյանը խոսեց անվտանգության խնդիրների և դրանց ուղղությամբ Հայաստանի քայլերի մասին: Նախագահն իր ելույթում հայտարարեց. «Ես այսօր խնդիր եմ դնում մշակել բանակի արդիականացման նոր յոթնամյա ծրագիր՝ 2018-2025 թվականների համար: Այդ ծրագիրը պետք է իրականություն դարձնենք համատեղ ուժերով՝ ես, որպես գլխավոր հրամանատար, պաշտպանության  նախարարը,  զինված ուժերի հրամանատարական կազմը, մեր զինվորները և ողջ հասարակությունը»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Ինչպես նկատեցիք նախագահ Սերժ Սարգսյանը ծրագիր է ներկայացնում այն ժամանակի համար, երբ ըստ տրամաբանության ինքը այլևս երկրի ղեկին չի լինելու: Ներկայացնելով ծրագիրը նաև չի մոռացել, շեշտել, որ ծրագիրը պետք է իրականացվի համատեղ ուժերով ու ինքը մասնակից է լինելու դրան որպես գլխավոր հրամանատար: Իր այս խոսքում նախագահ Սերժ Սարգսյանը որևէ կերպ չի հիշատակել, որ ինքը չի կարող 2018-2025 թվականների ծրագիրը կյանքի կոչել, քանի որ պետք է լքի նախագահի աթոռը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache