Լրահոս

2018-ին Տեր-Պետրոսյանը կդառնա նախագահ

 

Շատերի համար անհասկանալի է, թե ինչու է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը խոսում Արցախին հարակից տարածքների հանձնումից և հանրության լայն շետերի համար թիրախ դարձնում իր քաղաքական ուժին:  Բոլորի համար է հասկանալի, որ նման օրակարգովդժվար թե քաղաքական ուժը կարողանա լուրջ աջակցություն ստանալ:

Իրականում այս ընտրություններին հենց Տեր-Պետրոսյանի նման ելույթներն են հաջողություն բերելու իր ղեկավարած քաղաքական ուժին: Իշխանությունները գնահատում են իր մատուցած ծառայությունները: Նա իշխանությունների փոխարեն խոսեց տարածքների հանձնումից ու իշխանությանը ուղղվելիք հարվածը վերցրեց իր վրա: Այս քայլը հաշվի առնելով, նախագահ Սերժ Սարգսյանը անելու է ամեն ինչ, որպեսզի ՀԱԿ-ը՝ Տեր-Պետրոսյանի ղեկավարած ուժը, անցնի Ազգային Ժողով: Այս մասին ոչ մեկ անգամ է գրվել մամուլում: Եղել են նաև բազմաթիվ հրապարակումներ, որոնցում խոսվում է Տեր-Պետրոսյանի և Սարգսյանի պարբերական հանդիպումների մասին:

Սակայն պետք է նկատել, որ միայն Ազգային Ժողովը անցնելով չի բավարարվելու Տեր-Պետրոսյանը: Ըստ նախնական պայմանավորվածության 2018 թվականին Սերժ Սարգսյանի աջակցությամբ նա կդառնա նաև երկրի  նախագահ: Շատերին թվում է, որ նախագահի պաշտոնը սիմվոլիկ է, սակայն իրականում այն բազմաթիվ լիազորություններով է օժտված: Տեր-Պետրոսյանի նախագահ դառնալուց հետո կակտիվանան քայլերը Արցախի խնդրի վերաբերյալ: Եվ հենց Արցախի խնդիրը միջազգային արենա  հասցրած առաջին նախագահն էլ կլուծի այն, նորից նախագահի կարգավիճակով:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing