2018 թվականի ամռանը Հայաստանում էլէներգիայի ներքին սպառումը հասել է աննախադեպ ցուցանիշի. Էներգետիկայի նախարար

25

Հայաստանում 2018 թվականի ամռանը ներքին էլեկտրաէներգիայի սպառումը հասել է աննախադեպ մակարդակի: Այս մասին օգոստոսի 29-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը՝ ամփոփելով իր գործունեության 100 օրը:

Նրա խոսքով՝ ամռանն էլեկտրաէներգիայի սպառումը միջինում օրական 1030 մեգավատ է կազմել, ինչը հավասար է Նոր տարվա ժամանակահատվածի ցուցանիշներին։ «Սա աննախադեպ ցուցանիշ էր, որը պայմանավորված էր շոգ ամռանով, եւ նախարարության գերակա խնդիրն էր այսպիսի եղանակին, ՀԱԷԿ-ի աշխատանքների դադարեցման պայմաններում ապահովել անխափան եւ որակյալ էլեկտրաէներգիայի մատակարարումը»,- նշեց նախարարը:

Նա նաեւ նշեց, որ Էներգետիկայի նախարարության առջեւ դրված մեկ առաջնահերթ խնդիր է ուսումնասիրել էներգետիկ ոլորտում իրականացվող ծրագրերը, թե ինչ վիճակում են դրանք գտնվում, որքանով են իրական եւ արդյոք վերանայման կարիք ունեն:

«Մեր խնդիրն էր նաեւ անել ամեն հնարավոր բան, որպեսզի ատոմային էլեկտրակայանը ժամանակին՝ օգոստոսի 1-ից, վերագործարկվի»,- ասաց Արթուր Գրիգորյանը:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache