Լրահոս

2018թ.-ից հետո Սերժ Սարգսյանը ցանկանում է Պաշտպանության նախարարը լինել

 

«Հայկական ժամանակ»-ը գրել է, թե 2018-ին նախագահի լիազորությունների ավարտից հետո Սերժ Սարգսյանը ցանկանում է Հայաստանի պաշտպանության նախարարը լինել: Դա կլինի երրորդ անգամը նրա կենսագրության մեջ: Թերթը գրել է, թե շաբաթ օրը Արցախում ունեցած ելույթում Սարգսյանը ուղիղ տեքստով ասել է, որ նման ցանկություն ունի:

«….Այս օրերին, երբ քննարկվում է, թե ում պետք է վստահել Հայաստանի զարգացման ղեկը գալիք հինգ տարիների համար, յուրաքանչյուր ոք պարտավոր է իրեն հարց տալ, իսկ ո՞վ կարող է կազմակերպել պաշտպանությունը, որ հնարավորություն ունենա զարգացում ապահովել»,-նախագահի խոսքը մեջբերել է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:



Загрузка...

Հեղինակի մասին

Kara

Kara