good-banner
Լրահոս

21-ամյա երիտասարդը 12 տարեկան աղջկան պարբերաբար ցուցադրել է իր անդամը, որը երեխան սկզբում թաշկինակի է նմանեցրել

 

chp_perestrel_mp4_000002840_vs

1in.am Ներկայացվող դեպքը իրական է, այն տեղի է ունեցել Հայաստանի մարզերից մեկում, քննվել է մարզի ընդհանուր իրավասության դատարանում, բերվել է նաև վերաքննիչ բողոք, գործի վարույթը ներկայումս վերաքննիչ դատարանում է:

Սակայն նկատի ունենալով, որ չափահաս տղամարդու անառակաբարո գործողություններից տուժողը անչափահաս աղջիկ է, գործը քննվել է դռնփակ, ձեռնպահ ենք մնացել դեպքի կոնկրետ վայրը, մարզը, տուժողի ու ամբաստանյալի անունները ներկայացնելուց, ինչպես նաև գործով այլ մանրամասներ հրապարակելուց: Իսկ գործը ներկայացվում է այն առումով, որ անչափահասների ծնողներն ավելի զգոն և ուշադիր լինեն, ինչպես նաև՝ որ ներկայացվի այս հանցատեսակին վերաբերող գործով դատարանի կայացրած ակտն ու որոշած պատիժը:

Առաջին ատյանի դատարանում ավարտվել է 23-ամյա երիտասարդի գործի քննությունը, ով մեղադրվում էր անչափահաս աղջկա նկատմամբ պարբերաբար անառակաբարո գործողություններ կատարելու համար:

Երիտասարդը 2014 թվականից աշխատել է իրենց մարզում գործող բենզալցակայաններից մեկում: Այդ բենզալցակայանի հարևանությամբ գտնվող խանութը վարձակալած ընտանիքի անչափահաս՝ 2002 թվականի նոյեմբերին ծնված, 2014 թվականի ամռանը դեռ 12 տարեկան աղջնակը երբեմն խանութում օգնել է ծնողներին:

Դատարանը հաստատված է համարել, որ երիտասարդը պարբերաբար օգտվել է այն հանգամանքից, որ աղջնակը խանութում մենակ է մնացել, ինչպես նաև երբեմն գումար մանրելու համար աղջնակը միայնակ գնացել է հարևան բենզալցակայան, նրա նկատմամբ պարբերաբար՝ 2014 թվականի հուլիսի 17-ից մինչև օգոստոսի 9-ը կատարել է անառակաբարո գործողություններ:

2014 թվականի հուլիսի 17-ին աղջկա ծնողները նրան մենակ են թողել խանութում ու գնացել են գերեզմանատուն՝ հարազատի գերեզմանին այցի: Հորից ստացած հանձնարարության համաձայն՝ աղջնակը զանգել է բենզալցակայան և այնտեղ աշխատող երիտասարդին խնդրել է խանութ գալ ու պարտքով գումար բերել՝ առաքիչներին վճարելու համար:

Երիտասարդը գնացել է խանութ, տեսել, որ աղջիկը մենակ է, շապիկը բարձրացրել ու երեխային ցուցադրել է իր անդամը: Երեխան չի հասկացել, թե ինչ է, մտածել է՝ թաշկինակ է…

Նմանատիպ գործողություն երիտասարդը կրկնել է երեք օր անց: Նա, խանութ մտնելով ու համոզվելով, որ աղջկա ծնողները խանութում չեն, մարմինը քորելու պատրվակով բարձրացրել է շապիկը ու ցուցադրել անդամը, որը երեխային դարձյալ թաշկինակի պես բան է թվացել…

Հաջորդ «ցուցադրությունը» երիտասարդը ներկայացրել է Վարդավառի օրը՝ հուլիսի 27-ին: Ծնողները երեխային դարձյալ խանութում մենակ էին թողել: Նա հեռուստացույց էր դիտում, երբ երիտասարդը այցելել ու կրկնել է իր «հնարքը»:

Օրեր անց աղջնակը հոր հանձնարարությամբ գնացել է բենզալցակայան՝ գումար մանրելու: Երիտասարդը մենակ է եղել սենյակում: Նա նորից ձևացրել է, թե քորում է մարմինը, կատարել է նույն գործողությունը:

2014 թվականի օգոստոսի 9-ին երեխայի ծնողները գնացել են գերեզմանատուն՝ երեխային թողնելով խանութում: Երիտասարդը գնացել է խանութ, հարցրել է երեխայի տարիքը, նա պատասխանել է՝ 12 տարեկան եմ: Եվ այդ ընթացքում էլ երիտասարդը երեխային ցուցադրել է իր անդամն ու արդեն խոսակցություն է վարել՝ ասելով, թե գիտի, որ աղջիկը նկատել է այն, բայց ինքը չի ուզում նա մտածի, թե ինքը… լկտի է… Աղջիկն այդ ժամանակ չի հասկացել, թե ինչ նկատի ունի երիտասարդը: Միայն խնդրել է, որ նա բենզալցակայան գնա ու մանրադրամ բերի: Երիտասարդը գնացել, բերել է մանրադրամը: Նա նորից է կրկնել իր ցուցադրությունը: Նույն օրը նա ևս մեկ անգամ է կատարել նույն գործողությունը՝ արդեն ավելի համարձակ՝ ամբողջովին, բացահայտ, ու երեխային զգուշացրել է, որ տեսածի մասին ոչ մեկին չասի: Այդ ժամանակ արդեն երեխան հասկացել է, թե ինչ է անընդհատ իրեն ցուցադրել երիտասարդը: Նա սկսել է լաց լինել ու պահանջել է, որ երիտասարդը դուրս կորչի խանութից՝ ասելով, թե հայրիկին կպատմի:

Երիտասարդը հեռացել է, իսկ աղջիկը զանգել է հորն ու խնդրել է շուտ խանութ գալ: Ընտանիքի չափահաս անդամները շտապել են խանութ, տեսել են, որ աղջիկը լաց է լինում ու հաճախորդի է սպասարկում: Մայրը երեխային հարցրել է, թե ինչ է պատահել: Երեխան սկզբում օտարի ներկայությամբ չի ցանկացել պատմել կատարվածը, բայց երբ մայրը պնդել է, նա պատմել է:

Երիտասարդն իրեն առաջադրված մեղադրանքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, նախաքննության ժամանակ ու դատարանում չի ընդունել, իրեն մեղավոր չի ճանաչել:

Նա հայտնել է, թե միշտ նորմալ հարաբերությունների մեջ է եղել հարևան խանութում աշխատող ընտանիքի հետ: 2014 թվականի օգոստոսի 9-ից առաջ իր ու աղջկա հոր միջև միջադեպ է եղել, նա իրենից պարտքով 100 հազար դրամ է խնդրել, ինքը մերժել է, նա նեղացել է: Բայց մի քանի օր հետո նա նորից պարտքով գումար է խնդրել, ինքը տվել է, իրենց հարաբերությունները կարգավորվել են:

Օգոստոսի 9-ին ինքը մտել է խանութ՝ վերադարձրել է իր պարտքը: Աղջիկը մենակ է եղել, ինքը ոչ մի այլ գործողություն չի կատարել, դուրս է եկել: Հինգ րոպե անց նորից գնացել է խանութ, գումար է մանրել ու վերադարձել բենզալցակայան: Խանութում մի քանի վայրկյան է մնացել: Աղջիկը հարցրել է՝ կարո՞ղ է ինքը հազար դրամի մանրադրամ բերել, ինքը գնացել է բենզալցակայան, փողը մանրել ու տարել խանութ, տվել է աղջկան: Ոչ մի բառ նրա հետ չի խոսել: Վերջին անգամ խանութ է մտել ու սառը սուրճ է գնել: Այդ օրն ամենաշատը չորս անգամ է խանութ մտել, ամեն անգամ՝ մի քանի վայրկյանով, իրեն մեղսագրված արարքները չի կատարել: Վերջին անգամ, երբ խանութից բենզալցակայան է գնացել, մի քանի րոպե հետո զայրացած այնտեղ են եկել աղջկա հայրը, մայրը, եղբայրը: Հայրն ասել է, որ հաջորդ անգամ իրենց խանութ մտնելիս շորերն ուղղի, նոր մտնի, թե չէ իր վիզը կկտրի: Ինքը հորդորել է, որ նրանք հանգստանան: Այդ պահին ներս է մտել նրանց ազգականը, հայհոյել է, հարվածել է իր գլխին, աղջկա հայրը բռնել է իր կոկորդից, սեղմել է պատին, իրեն հարվածներ են հասցրել…

Բենզալցակայանում տեղի ունեցած միջադեպի ու փոխադարձ ծեծկռտուքի մասով հետագայում քրեական գործը կարճվել է՝ կողմերի հաշտության հիմքով:

Ամբաստանյալ երիտասարդը դատարանում պնդել է, որ ինքն անառակաբարո գործողություններ չի կատարել, ընդամենը՝ խանութ է մտել հագուստն ուղղելով, բայց՝ նորմալ, «կուլտուրական ձևով»: Երիտասարդը խնդրել է իրեն արդարացնել:

Տուժող կողմը պահանջել է ամբաստանյալին պատժել օրենքի ամբողջ խստությամբ:

Գործով կատարվել են առերես հարցաքննություններ, տուժողը պնդել է իր ցուցմունքները, ասել է, թե երիտասարդի ցուցադրած «կլորավուն առարկան» սկզբում թաշկինակի տեղ է դրել, բայց երբ նա ցուցադրաբար ամբողջն է ցույց տվել և զգուշացրել է ոչ ոքի չասել, հասկացել է, թե նա ինչ էր ցույց տալիս ամեն անգամ…

Ընդհանուր իրավասության դատարանը երիտասարդ ամբաստանյալին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 142 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և դատապարտել է 4 տարի ազատազրկման՝ առանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու:

Պատժի սկիզբը՝ 2014 թվականի սեպտեմբերի 4-ից:

Այս դատավճիռը բողոքարկվել է ամբաստանյալի շահերի պաշտպանի կողմից, ով պահանջել է բեկանել դատավճիռն ու կայացնել արդարացման դատավճիռ՝ ճանաչելով և հռչակելով երիտասարդի անմեղությունը:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am