Լրահոս

Իրեն հարգող վարչապետը թույլ չի տա գործարարին հրավիրել Հայաստան ծուղակը գցելու համար. «Հին Էրիվանի» սեփականատեր

 

Գործարար, «Հին Էրիվան» ռեստորանային համալիրի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը կարծում է, որ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Հայաստանում ներդրումներ անելու՝ սփյուռքահայերին ուղղված կոչը ծաղր է նրանց նկատմամբ, քանի որ Հայաստանում արդարադատություն չկա։ Իսկ արդարադատությունն ուղղակիորեն շաղկապված է բիզնեսի հետ։ «Մարդիկ չեն հավատում արդարադատությանը, և իրեն հարգող վարչապետը թույլ չի տա գործարարին հրավիրել Հայաստան ծուղակը գցելու համար. նմանատիպ դատական համակարգ ունենալու դեպքում տվյալ կոչը համարվում է ծուղակ»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց գործարարը։

Նրա խոսքերով՝ երկու վարչապետներն այդպես էլ չկարողացան իր ռեստորանային համալիրի հետ կապված հարցին արդար լուծում տալ։ Նրա խոսքերով՝ նրանք, ովքեր մի հարց անգամ լուծել չկարողացան, ուրիշ ինչ կարող են անել։

Հիշեցնենք, որ Մանվել Տեր-Առաքելյանը տարիներ շարունակ դատական վեճի մեջ է «Յունիբանկ»-ի հետ։ Դատական համակարգը տարբեր անհիմն որոշումներով աջակցում է բանկին, որպեսզի ռեստորնային համալիրը անցնի նրանց։ Տարիներ առաջ, վարկային պարտավորությունները չկատարելու պատճառաբանությամբ, բանկը մտել էր դատարան, որպեսզի խլի համալիրը, սակայն գործարարը այս տարիների ընթացքում համառորեն փորձում է ապացուցել, որ բանկի պահանջը օրինական չէ։ Պարզապես տարբեր պաշտոնյաներ անօրինական պահանջը կյանքի կոչելու ճանապարհին աջակցում են բանկին։

Իր խնդրի հետ կապված՝ Մանվել Տեր-Առաքելյանն անցած տարի հանդիպել էր արդեն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին։ Նա խոստացել էր, որ այդ գործն իր ուշադրության և վերահսկողության տակ կպահի, որպեսզի արդար որոշում կայացվի, սակայն, ինչպես և սպասելի էր, ոչ մի բան էլ չարվեց։ Վարչապետի փոփոխությունից հետո նույն պահանջով գործարաը պարբերաբար հրապարակային դիմում էր նաև նոր վարչապետ Կարեն Կարապետյանին, սակայն նրան կառավարությունից հորդորել են վերջ տալ այդ հրապարակումներին, քանի որ վարչապետը շատ զբաղված է և ինչ-որ ռեստորանի հարցով զբաղվելու ժամանակ չունի։ Անգամ զգուշացրել են, որ եթե շարունակի այդ հրապարակումներն ու դիմումները վարչապետին՝ իր համար շատ ավելի վատ կվերջանա։ «Եվ այսքանից հետո դուք փորձում եք հասարակական իմի՞ջ ստեղծել»,-հարցնում է գործարարը։

Մանվել Տեր-Առաքելյանի խոսքերով՝ քանի դեռ Հայաստանում պաշտպանված չէ անձի սեփականության իրավունքը, ոչ մի իրեն հարգող գործարար չի գա ու ներդրում չի անի Հայաստանում։ «Մինչև չազատեք հայ հանրությանը Արման Մկրտումյանից ու մյուսներից, չվերականգնեք հասարակության վստահությունը դատական համակարգի նկատմամբ, ոչ մի իրեն հարգող գործարար Հայաստանում ներդրում չի անի»,- նկատեց գործարարը։

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

1in.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing