Լրահոս

25 մլն դոլար «գցել» են վրացի գործարարին և ասել, որ Սերժ Սարգսյանն է նվիրել

 

nerses-nazaryan

Արդեն երկար ժամանակ է ինչ Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը ընդհատակ է անցել: Նախկին ոստիկանապետի բիզնեսները ևս հայտնվել են ծանր դրության մեջ և ահա ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները նա փորձում է ուրիշների բիզնեսներին տիրանալով իր կարողությունները վերականգնել: Այս ընթացքում նա իր մոտ է կանչում այն գործարարներին ում համար պաշտոնավարման տարիներին «տանիք» է  հանդիսացել և հայտարարում, որ նրանք կարողություն են դիզել իր շնորհիվ ու եկել է ժամանակը վարձահատույց լինելու: Իհարկե շատ դեպքերում ոստիկանապետի մոտ ոչինչ չի ստացվում, քանի որ այդ գործարարները արդեն նոր «տանիքներ» ունեն, ովքեր էլ թույլ չեն տալիս  Ներսիկ Նազարյանին  հասնել իր նպատակին:

Սակայն վերջերս ոստիկանապետը կարողացել է մեծ «հաջողություններ» արձանագրել: Ըստ մեր տեղեկությունների նաև իրենով է արել «Մարսերալ»  ՍՊԸ-ն, որը «Ալպեն Գոլդ» և «Գալինա Բլանկա» ապրանքանիշների պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում: Պարզվում է ընկերության տնօրենը և նախկին ոստիկանապետը գցել են վրացի մի գործարարի:

Ինչպես փոխանցում են մեր աղբյուրները վրացի գործարար ոմն Զուլիկոն տարներ առաջ եկել է Հայաստան և ցանկացել է բիզնես հիմնել: Նա փորձել է Հայաստան ներկրել «Ալպեն Գոլդ»-ի և «Գալինա Բլանկա»-ի արտադրանքները: Այստեղ հանդիպել է վանաձորցի Սերգեյ Մարտիրոսյանին և առաջարկել միասին բիզնես հիմնել: Սերգեյ Մարտիրոսյանը հորդորել է, որ ընկերությունը գրանցվի միայն իր անունով, քանի որ հակառակ դեպքում ՀՀ իշխանությունները կարող են նեղություն պատճառել: Վրացի գործարարը հավատացել է նրան և արդեն երկար տարիներ է ինչ աշխատել են երկուսով, իսկ ընկերությունը փաստացի պատկանել է Սերգեյ Մարտիրոսյանին: Այդ ընթացքում նրանց  բիզնեսի «տանիքը» եղել է Ներսիկ Նազարյանը: Եվ ահա մոտ երկու ամիս առաջ Ներսիկ Նազարյանը իր մոտ է կանչել վրացի գործարարին և հայտարել, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Մարսերալ» ընկերությունը նվիրել է իրեն: Գործարարին Ներսիկ Նազարյանը հորդորել է այլևս չհետաքրքվել ընկերությամբ և փոխարենը վերձնել 500 հազար դոլար: Գործարարը դժգոհել է և ասել, որ ընկերության իրական արժքեը  25 մլն դոլար է ու ինչպես կարող էր երկրի ղեկավարը իր տարիների աշխատանքը նվիրել այլ մարդու:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

http://politik.am/nerses-vraci/

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing