3-4 երեխա ունեցող անձը պետք է առնվազն 5 անգամ քիչ կուտակային վճարում անի

82

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգն ի սկզբանե ներդրվել է ժողովրդագրական խնդիրների լուծման համատեքստում: Պաշտոնավորման 100 օրն ամփոփող ասուլիսին նման հայտարարություն արեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:

Միևնույն ժամանակ, նա նշեց, որ իր համար դժվար է պատկերացնել այն, թե ինչու 3-4 երեխա ունեցող անձը պետք է վճարում անի այնքան, որքան երեխա չունեցողը:

«Ըստ էության՝ ժողովրդագրական խնդիր է լուծել պետության համար, ինչո՞ւ կատարի այնքան հատկացում, որքան այն քաղաքացին, որը չունի երեխա կամ ունի մեկ երեխա: Առնվազն 5 անգամ պետք է նվազ վճարի, պետությունը պետք է հասկանա, որ իր վրա բեռ կա՝ պաշտպանելու այդ քաղաքացուն»,- ասաց նա:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache