LifeStyle Առողջություն

3 ֆանտաստիկ հնարք՝ հոլիվուդյան ժպիտ ունենալու համար

 

Գրեթե բոլոր մարդիկ երազում են մարգարտյա սպիտակ ատամներ ունենալու մասին, սակայն շատ քչերն են համարձակվում դիմել քիմիական սպիտակեցմանը։

Հատուկ այդ մարդկանց համար BlogNews-ը գտել է 3 միջոց, որոնց օգնությամբ դուք կարող եք տնային պայմաններում սպիտակեցնել ատամները՝ առանց էմալը վնասելու։ Սակայն հիշեք, որ այս հնարքները չեն կարող փոխարինել պարբերական ստուգումներին ու ատամնաբույժի ծառայություններին։

Թեյի ծառի յուղ


Եթե 5 կաթիլ թեյի ծառի 100%-ոց յուղը լուծեք կես բաժակ ջրում և ատամները լվանալուց հետո դրանով ողողեք բերանը, ապա ընդամենը 1-2 շաբաթվա ընթացքում զգալիորեն կսպիտակեցնեք ատամները։ Առավել լավ արդյունքի համար կարող եք ատամները լվանալ նույն յուղի մեկ կաթիլով. դա կարելի է անել ոչ ավելի հաճախ, քան շաբաթական 1 անգամ։

Կոկոսի յուղ


Մի փոքր կոկոսի յուղ քսեք ատամներին, թողեք այդպես մնա 15-20 րոպե, իսկ հետո մանրակրկիտ կերպով լվացեք ատամները Ձեր ամենօրյա մածուկով։ Սա կրկնեք շաբաթական 2-3 անգամ։

Բանանի կեղև


Բանանի կեղևը պարունակում է նյութեր, որոնք օգնում են քայքայել ատամների վրայի նստվածքն ու պահպանել ատամների անթերի գույնն ու տեսքը։ Պարզապես բանանի կեղևի ներքին հատվածով տրորեք ատամները բոլոր կողմերից, սպասեք 5-7 րոպե և սովորականի պես լվացեք ատամները։ Սա կարող եք կրկնել այնքան, ինչքան կամենում եք։

Աղբյուր` blognews.am


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am