ԵՄ-ն Հայաստանի իշխանություններից պահանջել է ազատ արձակել ձերբակալվածներին

0

lragir.am — ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում նշված է.

 «Խաղաղ կերպով և օրենքին համապատասխան արտահայտման ազատության իրավունքի իրացումը համընդհանուր և ֆունդամենտալ իրավունք է բոլորի համար:
Եվրամիությունն ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները լիովին կհարգեն այս իրավունքը և օրենքը կկիրառեն արդար ու հավասարապես՝ Հայաստանի միջազգային պարտավորություններին, այդ թվում՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիային համապատասխան: Բոլոր նրանք, ովքեր ձերբակալվել են օրենքին համապատասխան արտահայտման ազատության իրավունքն իրացնելիս, պետք է անմիջապես ազատ արձակվեն:
Խիստ կարևոր է, որ բոլոր կողմերը զսպվածություն ու պատասխանատվություն ցուցաբերել:
Հայտարարությունում մտահոգություն է հայտնվում, որ վարչապետ Սերժ Սարգսյանի ու պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այսօրվա կարճ հանդիպումը չի կանխել էսկալացիան»:


Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache