ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՄՈՍԿՎԱ՞Ն ԷՐ ՊԱՐՏԱԴՐԵԼ․ ԿԱՐԾԻՔ

0

hraparak.am -ՀՀԿ-ականների մի մասը վստահ է՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը պարտադրել է Մոսկվան: Նրանց կարծիքով՝ Մարիոթում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած Սերժ Սարգսյանը ամենեւին էլ հրաժարական տվողի տեսք չուներ: Դրանից բացի՝ նրանք ուշադրություն են հրավիրում նաեւ Մոսկվայի արձագանքներին ՀՀ-ում տեղի ունեցող դեպքերին: Նրանք նկատել են, որ հենց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարություն է տարածել իրենց չեզոքության մասին, դրանից որոշ ժամանակ անց Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել։ «Դա բացառապես Հայաստանի ներքին գործն է, սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել: Մենք ուշադիր հետեւում ենք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին»,-հայտարարել է Պեսկովը: Եւ, ահա, ՀՀԿ-ականները կարծում են, որ Պուտինը, տեսնելով այստեղ իրականացվող ակցիաները, պարզապես Սերժ Սարգսյանին ասել է, թե հրաժարական տուր, այլապես արյունահեղություն կլինի, ինչն իրեն ձեռնտու չէ:

«Ռուսաստանին ընդհանրապես այստեղ անկայունություն պետք չէ, դրանից կարող էր օգտվել ԱՄՆ, դառնար Մայդան, իսկ իրեն դա պետք չի, զենք, զորք ունի, չեք նկատում, որ ռուսները սկզբից շատ հպանցիկ էին անդրադառնում այստեղի դեպքերին, երեկ նորմալ անդրադարձան: Հավանաբար, նրանք եւս այդքան ոգեւորված չէին Սերժ Սարգսյանի իշխանությամբ, դրա համար առանձնակի ջանքեր չգործադրեցին այն պահպանելու: Հետաքրքիր է նաեւ, որ ՀՀ ռուսամետ գործիչները այս անգամ իրենց չէին ճղում, չէին ասում, թե ակցիաների հովանավորը ԱՄՆ-ն է»,-նկատեց մեր աղբյուրը: Նրանք պատահական չեն համարում, որ երեկ Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի ժամանակ մեջբերել է Մարիա Զախարովայի խոսքը, ինչը եւս ցույց է տալիս, որ հրաժարականը համաձայնեցված էր, իսկ Մոսկվան Հայաստանի ժողովրդի հետ է: Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականին, Facebook-ի իր էջում գրել է, «Ժողովուրդը, որն անգամ իր պատմության ամենաբարդ պահերին ուժ ունի չպառակտվելու և պահպանելու միմյանց նկատմամբ հարգանքը՝ չնայած արմատական տարաձայնություններին, հզոր ժողովուրդ է: Հայաստան, Ռուսաստանը միշտ քեզ հետ է»:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache