Նիկոլ Փաշինյանը չբացառեց, որ ինքն է լինելու վարչապետ

0

lragir.am — Օտարերկրյա լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ասել է, որ երկրի վարչապետ է դառնալու նա, ում կցանկանա ժողովուրդը: Նա չի բացառել, որ հենց ինքն է լինելու ժողովրդի թեկնածուն: Նա բացառել է, որ թեկնածուն կլինի ՀՀԿ-ից: Նա ասել է, որ անհրաժեշտ է անցկացնել ազատ ընտրություններ, եւ պետք է փոխել Ընտրական օրենսգիրքը: Նիկոլ Փաշինյանն ասել է նաեւ, որ ՀՀԿ-ից ներկայում ուրվականն է մնացել: Նա ասել է, որ կառավարությունը ստանձնելու համար իրենք լավ թիմ ունեն, միեւնույն ժամանակ չի բացառել, որ կներգրավվեն այլ ուժերից ներկայացուցիչներ:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache