Ամբողջ կառավարությունը պետք է մեղա գա ու թողնի գնա

0

lragir.am — Մեր զրուցակիցն է ՄԱԿ կազմում գտնվող Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի իսկական անդամ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Առնոս Հովհաննիսյանը

Դուք մասնակցո՞ւմ էիք ՄերժիրՍերժին շարժմանը:

Այո

Որն էր անձամբ Ձեր մերժման պատճառը:

Նա ստախոս էր: Ժողովրդին տված խոստումը չկատարելու համար չներեց նրան ոչ ոք: Ընդ որում, ոչ միայն Հայաստանի քաղաքացիները, այլև ամբողջ մարդկային ցիվիլիզացիան ի դեմս բոլոր պետությունների ղեկավարների: Ես մարդկության պատմության մեջ չգիտեմ մեկ այլ նման դեպք, երբ պետության ղեկավարը բացահայտ ստում է:

Էդուարդ Շարմազանովն ասում է՝ «Սերժ Սարգսյանն ապացուցեց, որ նա բացառիկ պետական այր է և անփոխարինելի պետական գործիչ»:

Մոռացեք այդ տղային ու նրա բազում ասածները: Նա դեռ տաք է, չի զգում թե ինչ է տեղի ունեցել: Սերժ Սարգսյանը չկատարեց Եվրամիությանը տված իր խոստումը, չկատարեց արտասահմանյան երկրների դեսպաններին տված խոստումը, որ մի քանի ժամից հետ կբերի ապրիլյան պատերազմի առաջին ժամերին ազերիների գրաված բարձունքը: Այս ստերի շղթան սկսվում է արմենիկումի մեջտեղ գալուց մինչև իր հրաժարականի տեքստը ներառյալ:

Ինչ սուտ նկատի ունեք այդ տեքստում:

Նա ստում է, որ համարում է իրեն սխալված: Ինչո՞ւմ է իրեն սխալված համարում: Սխալվե՞լ է, որ ասենք օրինակ հավատացել է Շարմազանովին, որ ինքն անփոխարինելի պետական գործիչ է: Նա իրեն սխալված չի համարում: Նա իրեն խաբված է համարում իր նման ստախոսների կողմից:

Հիմա նա փախավ և ղեկը փոխանցեց իր տեղակալին, որը նրան փաստորեն դարձրել էր վարչապետ: Վերջինս ցուցադրաբար տարբեր հադիպումներ է կազմակերպում միլիարդատերերի հետ, իբր Հայաստանի տնտեսկան զարգացման ծրագրեր մշակելու համար: Սա խոսում է այն մասին, որ մերժվածը ուզում է պահպանել իշխանությունը, ստվերում մնալով, և ժողովրդին նորից պահել խաբված միճակում:

Երկրի վարչապետի հրաժարականը և իրեն սխալված համարելը պետք է ընդունել, որ ամբողջ կառավարությունն է սխալ ընտրված եղել, և լրիվ կազմով պետք է մեղա գան ու թողնեն գնան:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache