ՔԻՉ ԱՌԱՋ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՓԱՇԻՆՅԱՆ-ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

31

hraparak.am — Քիչ առաջ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրեց, որ «Մարիոթ» հյուրանոցում հանդիպում է ունեցել Բակո Սահակյանի հետ։

«Քիչ առաջ «Մարիոթ» հյուրանոցում հանդիպում ունեցա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ։ Քննարկեցինք ՀՀ ներքաղաքական վիճակը և հնարավոր լուծումները»,-գրել է Փաշինյանը։

 Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի բանակցությունները, որոնք նախատեսված էին վաղը՝ ապրիլի 25-ի առավոտյան, չեն կայանալու, չեղարկվել են։

Այդ մասին հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի պատասխանատու Տիգրան Ավինյանը։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache