ՀՀԿ-ԻՆ ՍԱՏԱՐՈՂ ՖԵՅՔԵՐՆ ԱՆՑԵԼ ԵՆ ԳՐՈՀԻ

0

hraparak.am — Իշխանությունը որոշել է կրկին ակտիվացած «թավշյա հեղափոխականների» երթին հակադարձել իր մեթոդներով, որոնք առայժմ կիրառվում են վիրտուալ տիրույթում՝ մասնավորապես սոցցանցերում: Ֆեյսբուքում, օրինակ, Սերժ Սարգսյանի հեռացման հետ չհամակերպվողներն ու «Կարեն-ական» ֆեյքերը պրոիշխանական ստատուսներ են գրում եւ սկսվում է «լայքերի ու կիսումների» շքերթը: Ստասուսներից մեկն, օրինակ այսպիսին է՝ «ապրես Կարեն, որ ադեկվատ ես, վարչապետի պաշտոնը չտաս էդ չոբանին, որ մեզ սարքի ԱՄՆ-ի հպատակ»: Կամ՝ «Ես չեմ փոշմանել, որ 10 տարի սատարել եմ Սերժ Սարգսյանին» եւ այլն:

 Վերջին ստատուսն, օրինակ, լայքողների մեջէ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը: Նկատենք, որ հիշյալ ստատուսները լաքողներից բացի կան նաեւ դրանք մերժող, գրողներին ամոթանք տվող ու հայհոյող օգտատերեր: Մի խոսքով, ընդդիմությունն ու ժողովուրդը դրսում են քաղաքացիական անհնազանդություն դրսեւորում՝ մերժելով Կարենին, ՀՀԿ-ին, իշխանականները՝ սոցցանցերում հակահեղափոխական ստատուսներ գրելով:


Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache