ՓԱՇԻՆՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԱՌԱՋԻԿԱ ՕՐԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆԸ․ ՎԱՂԸ ՈՒՂԵՒՈՐՎՈՒՄ ԵՆ ԳՅՈՒՄՐԻ

0

hraparak.am  «Վաղը՝ ժամը 15։00-ին մեկնարկում է ավտոերթը դեպի Գյումրի։ Մյուս օրը՝ նույն ժամին ավտոերթը մեկնարկելու է Վանաձորում։ Իսկ մինչ այդ, վաղը՝ 12։00-ին սպասում ենք Կարեն Կարապետյանի հետ բանակցությունների երկրորդ փուլին»։

Այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը այսօրվա հանրահավաքի ընթացքում։ Նա հանրահավաքի մասնակիցներին ներկայացրեց առաջիկա 2 օրվա իրենց անելիքը։

 Փաշինյանը նշեց նաև, որ այս երկու օրերի ընթացքում Երևանում հանրահավաք չեն անի, որպեսզի քաղաքացիները հանգստանան․ «Վաղը հանգստանում ենք, հավաքում ենք ուժերը, որովհետև ամսի 29-ին, 30-ին, 01-ին մեր գործողությունները վերականգնվելու են աննախադեպ թափով»։


Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache