Լրահոս

4 անհայտ կորած զինծառայող հայտնաբերվել է, մեկը՝ ողջ

 

arm145776270815

news-book.am-ը գրում է. ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առստամյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ ապիլի 1-ից մինչ այսօր հայկական կողմն ունեցել է 36 զոհ, որոնցից 9-ը սպաներ և ենթասպաներ են, մնացած 27-ը՝ շարքային զինծառայողներ: Վիրավորների թիվը հասել է 122-ի:

«Զոհվածների թիվն աճել է, քանի որ մարտադաշտում որոնման աշխատանքների արդյունքում հայտանբերվել է ևս 4 զինծառայողի դի: Անհայտ կորածներից մեկին գտել են ողջ»,- մեկնաբանեց Առստամյանը:

Վերջինս տեղեկացրեց, որ անցած օրվա ընթացքում օպերատիվ իրադրությունը լարվածության առումով նվազել է: «Առանձին վայրերում նկատվել է հրաձգության դեպքեր: Կրակոցներն ավելի հաճախ լսվել են հյուսիսային հատվածում, որի արդյունքում վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի ևս մեկ ծառայող: Խոցվել է մեկ անօդաչու թռչող սարք»,- հավելեց գնդապետը:

Նշենք, որ երեկ ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է երկկողմանի հրադադարի մասին, սակայն հակառակորդը շարունակում է ակտիվորեն խախտել հրադադարի ռեժիմը:

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերվանից սկսած Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը:

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am