Լրահոս

4-րդ դասարանն ավարտածն ի՞նչ կարա, որ ինչ ղեկավարի. Գագիկ Սարուխանյանը` Մանվել ԳրիգորյանինՆյութի աղբյուրը

 

40778f19090bf3bde0cf10e8d52e88e1

hraparak.am-ը գրում է. Արցախի քաղաքական գործիչ, նախկին պատգամավոր, հրամանատար, Վահան Բադասյանի հայտարարությունից հետո կրքերը չեն հանդարտվում: Իսկ նա հայտարարել էր, թե մայիսի 9-ին Հադրութում ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը հայհոյել էր ճամփեզրին կանգնած զինվորներին, իսկ նրա թիկնապահներն էլ մեքենայից իջել էին, սպառնացել, թե կպայթեցնեն, ինչի են գեներալի ճանապարհին կանգնել: ԵԿՄ-ականներն ու գեներալի համախոհները հերքեցին այս լուրերը, իսկ մի շարք ազատամարտիկներ հավատացին Վահան Բադասյանի խոսքերին` համարելով այն բացարձակ ճշմարտություն։ «Վահան Բադասյանը իմ կողմից ճանաչված անձնավորություն է, բավականին պարկեշտ, ազնիվ ոչ միայն մարդ, այլև հրամանատար է։ Նրա արտահայտած ոչ մի բառին ես չեմ կասկածում, չեմ կարծում, որ նա ինչ որ բան չափազանցրած է ասել»,- նշում է ազատամարտիկ, «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Գագիկ Սարուխանյանը։ Անդրադառնալով Սյունիքի մարզպետի խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանի այն հայտարարությանը, թե Վահան Բադասյանը Հադրութում մի շարք սեփականություններ ունի, ադ թվում՝ հացի փուռ, տեխնիկա, արտեր, ասաց, որ թողած թալանչիների միլիարդները շվեցիարական բանկում` ընկե՞լ են հիմա Վահան Բադասյանի փռի ետևից՝ սրանք սրիկա՞ են, թե՞ անամոթ։ Իսկ ինչ վերաբերում է Վոլոդյա Հովհաննիսյանի այն խոսքին, որ Հադրութում բացասական վերաբերմունք ունեն Վահան Բադասյանի նկատմամբ, Գագիկ Սարուխանյանը նշեց, որ այդ հայտարարությունը իրենց «թայֆայական», պաշտպանողական ձևն է, և այդ ինչպե՞ս են մոնիտորինգ արել և պարզել, որ Բադասյանի նկատմամբ բացասական վերաբերմունք կա. «Ով ուզում է Վահան Բադասյանի բացասական կողմերն ի հայտ բերել, խաբա՞ր ա, որ Սերժ Սարգսյանից սկսած մինչև հանրապետականի վերջին անդամը, ողջ ժողովուրդը հայհոյում ա։ Եթե մարդը կանգնել ա ճանապարհին, մարդ ա սպասել կամ ավտոմեքենան ա փչացել, էդ Մանվել Գրիգորյանը էդ ի՞նչ եղավ, որ պիտի ասի` ճամփես բացեք։ Գեներալ ես, փոխարենը մոտենաս զինվորներին, ասես ի՞նչ օգնության կարիք ունեք, թե երևանյան Hammer-ին են գնում, սաղ խառնել են իրար, եթե ստեղ ախրանայով կարան ֆռֆռան, գիտեն սահմանին էլ կարան»։ Համեմատության մեջ դնելով Մանվել Գրիգորյանի և Վահան Բադասյանի մարդկային հատկանիշները` ազատամարտիկը նշեց, որ միանշանանակ հավատում է Բադասյանին։ «Հալալ ա Բադասյանին, իր նման տղերքին, և նրանց շնորհիվ պիտի այս երկիրը կարգավորվի։ Հասկացանք` Մանվել Գրիգորյանը անձնուրաց կռիվ ա արել, բայց չէ՞ որ գեներալ դառնալու համար որոշակի գրագիտություն ա անհրաժեշտ, 4-րդ դասարանն ավարտածը ի՞նչ կարա, որ ինչ ղեկավարի։ ինչպես նախագահն ա, էնպես էլ ինքը, եթե նախագահը վերջին բոլշևիկն ա, ինքն էլ վերջին կոմսոմոլն ա»

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing