ՕԵԿ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ. ՈՐՆ Է՞ ԵԼՔԸ

0

hraparak.am — Ե´վ Նիկոլ Փաշինյանը, և´ Կարեն Կարապետյանը հայտարարել են արտահերթ ընտրություններ անցկացնելու պատրաստակամության և անհրաժեշտության մասին, որպես ստեղծված իրավիճակի հանգուցալուծում՝ հանգուցալուծում, որը մենք առաջարկել ենք դեռևս մեկ շաբաթ առաջ՝ ՕԵԿ քաղաքական խորհրդի հայտարարության մեջ: Ավելին, մենք հայտարարել ենք շարժման առաջարկներն ընդունելու անհրաժեշտության մասին, ինչը հիմք կդնի նոր, ազատ և հաղթանակած քաղաքացու Հայաստանի:

Այս առումով գլխավոր հարցը չպետք է լինի , թե ով է ղեկավարելու կառավարությունը այս անցումային շրջանում՝ ընդամենը 40 օր, մինչև արտահերթ խորհրդարանական ընտրություններ:Եվ ի վերջո, ով է կրելու քաղաքական պատասխանատվություն ազատ և արդար խորհրդարանական ընտրությունների անցկացման համար:

Շարժման ամենամեծ ձեռքբերումը պետք է լինի այն մինչև իր վերջնական նպատակին հասցնելը:Որպես շարժմանն աջակցած քաղաքական կազմակերպություն, առաջարկում ենք հատուկ օրենքով Ազգային ժողովում ձևավորել բազմակուսակցական քաղաքական և քաղաքացիական խորհուրդ , որը կերաշխավորի ընտրական օրենսգրքի փոփոխությունը , արտահերթ ընտրությունների ազատ , արդար, առանց վարչական ճնշումների և ընտրակաշառքի անցկացումը, կառավարության բոլոր անդամների, պարտականությունները ընդամենը այդ ժամանակահատվածում, կդրվեն ապակուսակցական աշխատակազմի ղեկավարների և հատուկ ծառայողների վրա, որովհետև ոչ մի ժամանակավոր կառավարություն չի կարող ազդեցություն ունենալ ընտրությունների վրա, քանի որ ժողովրդական այս արդարացի ընդվզման ալիքի նպատակը ժողովրդի իշխանության ձևավորումն է՝ ազատ և արդար ընտրությունների անցկացման միջոցով.

 Կուսակցության քաղաքական խորհուրդը ողջունում է նաև Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն, Հելսինկյան քաղաքացիական ասամբեայի Վանաձորի գրասենյակի, Իրազեկ քաղաքացիների միավորում, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, Հայաստանի հելսինկյան կոմիտե հասարակական կազմակերպությունների՝ արդար ընտրությունների նախապայմանների մասին հայտարարությունը և կոչ է անում կյանքի կոչել այս քաղաքական հանգուցալուծմը՝ նաև մեր հնչեցրած առաջարկի շրջանակներում ։

ՕԵԿ մամուլի ծառայություն




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache