ՌԱԿ-ն առաջարկում է մայիսի 1-ին Նիկոլ Փաշինյանին ընտրել վարչապետ

1

yelaket.am

Ռամկավար Ազատական կուսակցությունը, իր հայաստանյան և սփյուռքյան կառույցների համախոհությամբ, կոչ է անում՝

Առաջիկա մայիսի 1-ին ՀՀ Ազգային ժողովի նիստում Նիկոլ Փաշինյանին ընտրել հանրապետության վարչապետի պաշտոնում և նրան պարտականություն տալ, Սահմանադրության համաձայն, ձեռնամուխ լինել ժամանակավոր նոր կառավարության կազմությանը՝ պետական կառույցների աշխատանքը անխափան շարունակելու առաջադրանքով։

Ռամկավար Ազատական կուսակցությունը կոչ է անում Նիկոլ Փաշինյանին՝

ա) Գործել միմիայն Սահմանադրության և օրենքների շրջանակներում և վեր չդասվել օրենքից՝ ինչ էլ որ լինեն իրեն շրջապատող զանգվածների պահանջները,

բ) Սահմանադրությամբ նախատեսվող բոլոր պարագաներում սերտորեն համագործակցել Հայաստանի Հանրապետության նախագահի, Արցախի Հանրապետության նախագահի, իսկ ազգային-համահայկական կարևորագույն հարցերում՝ նաև Ամենայն հայոց հայրապետի հետ։ գ

) Օրենսդրական համապատասխան գործիքների կիրառմամբ ձեռնարկել Ազգային ժողովի ցրման գործընթաց և Հանրապետության նախագահին առաջարկել նշանակել արտահերթ ընտրություններ։

դ) Մինչ այդ ԱԺ նախագահությանը առաջարկել ձեռնարկել ընտրությունների մասին ՀՀ օրենքի բարեփոխման գործընթաց՝ այն համապատասխանեցնելով իսկական ժողովրդավարական չափանիշներին՝ բացառապես համամասնական կարգով ընտրելիություն, ելակետային հավասար պայմաններ բոլոր կուսակցությունների համար, Կենտրոնական ընտրական նոր հանձնաժողովի ստեղծում՝ ապակուսակցական սկզբունքով, ամենախիստ վերահսկողություն սահմանել ընտրություններում ծախսվող գումարների վրա։

ե) Օրենսդրորեն ապահովել Հանրապետության նախագահի իրավասությունների ընդլայնումը՝ երկրի ղեկավարման հիմքում դնելով իշխանության տարբեր թևերի միջև հակակշռման սկզբունքը, նվազեցնելով վարչապետի գերհզոր լիազորությունները։ ՌԱԿ-ը համոզված է, որ այս և հետագա օրինական քայլերի կիրառմամբ միայն հնարավոր կլինի ժողովրդի իշխանությունը տարածել մեր ողջ երկրի վրա, ապահովել պետության կայուն և ապահով զարգացումը բոլոր բնագավառներում։

 



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache