407 նոր դեպք, 6 մահ՝ մեկ շաբաթում. ինչո՞ւ է կորոնավիրուսի աճի տեմպը մեծացել՝ ըստ Արսեն Թորոսյանի

172
Աղբյուր՝

asekose.am

Կորոնոավիրուսի տարածման տեմպերը բացարձակ թվերով ավելանում են, բայց տոկոսները նույնն են։ Քանի որ բազան մեծանում է, հետևաբար թվերն էլ են մեծանում։ Այս մասին «Ազատության» եթերում ասել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանում կորոնա

Նշենք, որ անցնող շաբաթվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է 407 նոր դեպք, 253 առողջացած, վեց մահ։

«Ցավոք սրտի, ունենք օջախների բազմազանություն։ Այսինք, եթե բռնկման սկզբին՝ մարտի կեսերին, ունեինք հստակ մեկ, երկու, հետո՝ երեք օջախ, դրանից հետո վիրուսի տարածումն այդ օջախներից դուրս եկավ, ու այժմ արդեն տասնյակ, երբեմն քսան իրար հետ կապ չունեցող օջախներ են, ու մենք չենք կարողանում թելերը գտնել, կապել առաջին օջախների հետ։ Դա բնական է, որովհետև շատ են ասիմպտոմ դեպքերը, հնարավոր է՝ վարակը տարածված լինի մի մարդուց, որը չի իմացել, որ ինքը վարակված է»,– ասաց նա։

Արսեն Թորոսյանի խոսքով՝ վարակի տարածման մյուս «դժբախտ ուղղությունը» բժշկական կենտրոններն են։

վիրուսով վարակվածների թվի աճին։

«Մենք մեր բոլոր ուժերն այժմ կենտրոնացրել ենք բժշկական կենտրոնների տարածքում հիվանդության տարածումը կանխելու, բժիշկների և այլ հիվանդություններով պացիենտներին պաշտպանելու համար»,– ասաց նա։

Նախարարի խոսքով՝ թվի աճը պայմանավորված է նաև ավելի մեծ շարժունակությամբ՝ ավելի մեծ շարժ փողոցներում՝ միջմարզային և ներքաղաքային, ավելի շատ բաց տնտեսվարողներ։

 


Բաժանորդագրվեք և ստացեքհրապարակումների ծանուցումները

Adnow
loading...