ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԱՀԱԶԱՆԳՈՒՄ Է ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՆ՝ ԱՊԱՀՈՎԵԼ ԻՐ ԵՒ ԻՐ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

6

hraparak.am -Արարատի մարզում «հետհեղափոխական» կրքերը չեն մարում, այդ հողի վրա կրկին լարվել են Աբրահամյանների եւ մարզային իշխանությունների հարաբերությունները։ Լարվածությունը սկսվել է մայիսի 2-ից, երբ քաղաքացիական անհնազանդությունների ալիքը նոր թափ հավաքեց։

Մարզպետարանի շենքի առջեւ հավաքված ցուցարարները կոչով իրենց մոտ են հրավիրել Նիկոլ Փաշինյանի շարժմանն աջակցություն հայտնած Ծառուկյան խմբակցության պատգամավորներ Արգամ Աբրահամյանին եւ Կարինե Պողոսյանին, վերջինը միացել է ցուցարարներին եւ հարուցել քաղաքային իշխանության վրդովմունքը։

 Անհայտ անձինք տեղում փորձել են ցուցարարներից ոմանց նկատմամբ բռնություն գործադրել, պատգամավոր Կարինե Պողոսյանն էլ մեր տեղեկություններով մայիսի 2-ից մինչ օրս հայտնվել է իշխանության խողմից հովանավորվող խմբի թիրախում։ Այսօր առավոտյան նրանք ավտոմեքենայով «կտրել» են պատգամավորի մեքենայի դեմը ու վթարային իրավիճակ ստեղծել․«Այո, սա առաջին դեպքը չէ, երբ ինչ -որ մարդիկ քշում են իմ ավտոմեքենայի վրա, մայիսի 2-ից սկսած քաղաքում այս մթնոլորտն է տիրում», -մեզ փոխանցեց Կարինե Պողոսյանը։

Պողոսյանը չցանկացավ անուններ տալ․«Ես ձեռնպահ կմնամ հիմա անուններ տալ, անհրաժեշտության դեպքում այդ մասին կխոսեմ ԱԺ ամբիոնից, միայն խնդրում եւ հորդորում եմ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին ապահովել իմ եւ ընտանիքիս անվտանգությունը, կարգի հրավիրել մարզային ոստիկանության պետին ու ՃՈ պետին, որոնք անուշադրության են մատնել քաղաքը ու ամենաթողության մթնոլորտ է տիրում»։




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache