Երևանում այրվել է տրոլեյբուսի մեքենավարի խցիկը

1

yerkir.am-Մայիսի 4-ին, ժամը 14:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի սկզբնամասում՝ Ակվատեկ մարզաառողջարարական համալիրի մոտակայքում, այրվում է տրոլեյբուս:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:55-ին, մարվել՝ 15:08-ին:

Պարզվել է, որ Հրաչյա Աճառյան 39/8 հասցեում գտնվող Ավանգարդ հյուրանոցային համալիրի մոտակայքում այրվել է տրոլեյբուսի մեքենավարի խցիկը՝ մոտ 4 քմ, ուղևորի խցիկը՝ մոտ 0,5 քմ, և կոտրվել՝ դիմապակին:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache