Հարկ եղած դեպքում՝ պատրաստ եմ կանգնել ցուցարարի և ոստիկանի միջև․ Արմեն Սարգսյանը՝ The Independent-ին

0
 Հարկ եղած դեպքում՝ պատրաստ եմ կանգնել ցուցարարի և ոստիկանի միջև․ Արմեն Սարգսյանը՝ The Independent-ին

yerkir.am -Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը բրիտանական The Independent-ի հետ զրույցում անդրադարձել է հայաստանյան ներքաղաքական իրավիճակին։ Նա նշել է, որ վերջին իրադարձությունների ժամանակ ինքը քայլեր է արել, որոնք սովորաբար չեն ակնկալում նախագահից։ Աշխարհին հայտնի Տետրիս խաղի մտածող գիտնականներից մեկը համարվող ՀՀ նախագահը նշել է, որ չնայած ինքը գիտնական է, շատ քիչ բան կարող էր կանխատեսել վերջին իրադարձությունների մասին։ «Մարդիկ մեքենաներ չեն։ Նրանք ավելի բարդ են»,-այնուամենայնիվ նշել է նախագահը։

Թերթի հետ զրույցում Սարգսյանը շեշտել է, որ Փաշինյանի և նրա գործընկերների ձերբակալումը այնպիսի զարգացում չէր, որ կարող էր ինքը ողջունել, ինչն էլ եղել է Սերժ Սարգսյանի և պաշտոնատար անձանց հետ հանդիպման պատճառ։ «Գաղտնի հանդիպումները մնում են գաղտնի, բայց արդյունքների մասին ինքներս կարող ենք դատել»,-ասել է Սարգսյանը։

Անդրադառնալով նաև Հայաստանում հետագա հնարավոր զարգացումներին՝ Սարգսյանը ընդգծում է, որ մտադիր է իր դերը կատարել։ «Ես պատրաստ եմ կրկին ներգրավվել, եթե ինչ-որ բան այնպես չընթանա։ Հարկ եղած դեպքում՝ ես պատրաստ եմ կանգնել ոստիկանի և ցուցարարի միջև»,-նշել է Սարգսյանը՝ այնուամենայնիվ հավելելով, որ նոր ղեկավարությանը շատ խնդիրներ են սպասվում։ Ինչ վերաբերում է վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին՝ նախագահը նշել է, որ նա իրեն դրսևորել է որպես «տաղանդավոր քաղաքական գործչի՝ հանրային կարծիքի սուր զգայնությամբ»։ «Բայց և այնպես, կառավարության ղեկավարումը լրիվ այլ խնդիր է։ Նա կպարտավորվի պատասխանններ տալ բոլոր հարցերին, որոնք տվել է։ Մարդիկ պետք է հասկանան, որ ամեն ինչ չէ, որ նախկինում սև էր, և ամեն ինչ չէ, որ վաղը սպիտակ կլինի »,-ասել է Սարգսյանը։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache